Պաշտօնավարման տարիներին Հայաստանի մարդու իրաւունքների<br /> պաշտպանին յաջողուել է չձուլվել իշխանական եւ ընդդիմադիր կողմերին<br />


Պաշտօնավարման տարիներին Հայաստանի մարդու իրաւունքների
պաշտպանին յաջողուել է չձուլվել իշխանական եւ ընդդիմադիր կողմերին

  • 02-02-2011 16:44:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թէեւ անցած 5 տարիների ընթացքում Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի ինստիտուտին յաջողուել է չձուլվել իշխանական կամ ընդդիմադիր կողմի հետ, սակայն չի յաջողուել ամբողջութեամբ փարատել կասկածներն այս առնչութեամբ: Իր, ըստ ամենայնի վերջին, փետրուարի 2-ի ասուլիսում այս մասին յայտարարեց Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը: Պաշտպանն ի պատասխան հարցերից մէկի իրավապահ մարմինների «լուրջ ձախողում» որակեց այն, որ մինչեւ օրս չեն բացայայտուել 2008թ.-ի մարտի 1-2-ին սպանութիւնների դէպքերը: Ա.Յարութիւնեանի կարծիքով, իրավապահ մարմինները արել են օրէնքով նախատեսուած բոլոր գործողութիւնները, սակայն նա դժգոհ է, թէ ինչպէս են դա արել: Նախորդ օրը Ա.Յարութիւնեյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Կենտրոնական Ասիայում Միացեալ Ազգերի Կազմակերպութեան Մարդու իրաւունքների գլխաւոր յանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտօնը ստանձնելու կապակցութեամբ եւ ներկայիս պաշտօնում կպաշտօնավարի մինչեւ փետրուարի 11-ը:
  -   Մարդու իրաւունքներ