Երեւանի քաղաքապետը եւ Ղազախստանի դեսպանը հստակեցրել են<br /> համագործակցութեան հնարաւոր բնագաւառները<br />


Երեւանի քաղաքապետը եւ Ղազախստանի դեսպանը հստակեցրել են
համագործակցութեան հնարաւոր բնագաւառները

  • 02-02-2011 15:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քաղաքային տնտեսութեան տարբեր ոլորտներում համագործակցութեան վերաբերեալ հարցերն են քննարկուել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանի եւ ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի փետրուարի 2-ի հանդիպման ընթացքում: Դեսպանը նշել է, որ Ղազախստանում հայկական մեծ համայնք կայ եւ հայերը լուրջ ներդրում ունեն երկրի տնտեսական եւ քաղաքական կեանքում: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, կողմերը հստակեցրել են համագործակցութեան հնարաւոր բնագաւառները, կարեւորելով առկայ ներուժն առաւելագոյն օգտագործելու անհրաժեշտութիւնը: Կ.Կարապետեանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչուող բոլոր առաջարկութիւններին եւ նախաձեռնություններին:
  -   Տնտեսութիւն