Հակահրթիռային պաշտպանութեան համակարգի տեղակայման խնդիրը Թուրքիայում<br />


Հակահրթիռային պաշտպանութեան համակարգի տեղակայման խնդիրը Թուրքիայում

  • 02-02-2011 15:22:00   | Հայաստան  |  Յօդուածներ
2010թ. հոկտեմբերի 13-ին թուրքական լրատուամիջոցները տեղեկատուութիւն տարածեցին այն մասին, որ Ամն-ը ՆԱՏՕ ներսում հակահրթիռային պաշտպանութեան համակարգի (ՀՀՊ) տեղակայման համար ընտրել է Թուրքիայի տարածքը: Դա Թուրքիայում տարատեսակ քննարկումների պատճառ հանդիսացաւ, քանի որ այն լուրջ թեստ էր հանդիսանում ,զրոյ խնդիր հարեւանների հետէ քաղաքականութեան համար, որը դեռ պէտք է կարողանար յաջողութեամբ յանձնել: Կողմնորոշման համար Թուրքիային որպէս վերջնաժամկէտ սահմանուած էր ՆԱՏՕ գագաթաժողովը, որը կայանալու էր Լիսաբոնում նոյեմբերի 19-20-ը: Եւ որքան լրանում էր այդ ժամկէտը, այնքան մեծանում էր Թուրքիայի վրայ գործադրուող ճնշումը: Փաստօրէն, բոլորի ուշադրութիւնը բեւեռուել էր միայն Թուրքիայի վրայ: Հէնց այդ պատճառով էլ կանխատեսւում էր, որ Թուրքիան դառնալու էր Լիսաբոնեան գագաթաժողովի ,գլխաւոր աստղըէ: Սկզբնական շրջանում թուրքական կողմն առաջ քաշեց 3 նախապայման. ա) եթէ անգամ ՀՀՊ համակարգն Իրանի դէմ ուղղուած նախագիծ է, ապա Լիսաբոնեան որոշման մէջ չպէտք է գրաւոր նշուի այդ մասին, բ) նախագիծը պէտք է ծառայի միայն ՆԱՏՕ անդամ երկրներին. թուրքական տարածքում տեղակայուելիք ռադիօտեղորոշիչ կայանից (ՌՏԿ) ստացուելիք տեղեկութիւնները չպէտք է հաղորդուեն Իսրայէլին` որպէս ՆԱՏՕ անդամ չհանդիսացող երկրի, գ) նախագիծը պէտք է պաշտպանի ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները, ներառեալ Թուրքիան: Թուրքական այս նախապայմաններից նկատուեց, որ դրանք լրիւ ընդունելի են Ամն-ի համար, քանի որ նրանից որեւէ լուրջ փոխզիջում չէին ենթադրում: Թուրքական այդ 3 նախապայմանների առաջադրումը պայմանաւորուած է հետեւեալով. ա) Սրանով ՆԱՏՕ միակ մահմեդական անդամ Թուրքիան նպատակ էր հետապնդում առաւելագոյն կերպով նուազեցնել այս հարցում սեփական հարեւանների (առաջին հերթին Իրանի, նաեւ Սիրիայի) կողմից ակնկալուելիք քննադատութիւնը: Թուրքիան չի ցանկանում, որ իր հարեւաններն իրեն դիտարկեն որպէս սպառնալիք: Դրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ առայժմ խօսքը ոչ թէ յարձակողական (հրթիռների), այլ պաշտպանական բնոյթի համակարգի (Ռտկ-ի) տեղակայման մասին է: բ) Սա պայմանաւորուած է թուրք-իսրայէլական լարուած յարաբերութիւններով, ինչպէս նաեւ դարձեալ Իրանի զայրոյթը չյարուցելով: Այս առումով Թուրքիան մեծ հնարամտութիւն է ցուցաբերել եւ բաւական յարմար հիմնաւորում գտել: գ) Սրանով Թուրքիան ցանկանում է Ամն-ին ասել ,ոչէ, իսկ Նատօ-ին` ,այոէ: Այսինքն` Թուրքիան հանդէս է գալիս ՀՀՊ համակարգի Նատօ-ական եւ ոչ թէ ամերիկեան նախագծի օգտին եւ չի ցանկանում ,սառը պատերազմիէ ժամանակների նման վերածուել ճակատային երկրի: Յարկ է նշել, որ մինչ Լիսաբոնեան գագաթաժողովը, արդէն յայտնի էր, որ թուրքական 3 նախապայմաններն ընդունուած են: Դրա համար էլ Թուրքիային նոր ինտրիգ էր անհրաժեշտ, ինչի համար հէնց գագաթաժողովի նախաշեմին Թուրքիան առաջ քաշեց նաեւ ,4-րդ եւ ամենախնդրահարոյց նախապայմանըէ. վարչապետ էրդողանը յայտարարեց, որ Թուրքիայում տեղակայուելիք ՀՀՊ համակարգի կառավարումը (այսպէս կոչուած ,կարմիր կ'ոճակէ սեղմելու իրաւունքը1) պէտք է անվերապահօրէն յանձնուի հէնց Թուրքիային, այլապէս անիմաստ կը լինի այդ նախագծում Թուրքիայի մասնակցութիւնը: Փաստօրէն, ՆԱՏՕ գագաթաժողովի նախաշեմին առաջ քաշելով ,4-րդ նախապայմանըէ` Թուրքիան ,մեծ ռիսկիէ էր դիմում` տապալելու այն: Չպէտք է մոռանալ, որ Նատօ-ում բոլոր որոշումներն ընդունւում են կ'ոնսենսուսի հիման վրայ, ինչը նշանակում է, որ նրա իւրաքանչիւր անդամ կարող է վետօ դնել ՀՀՊ համակարգի պլանի վրայ: Այսինքն` քուէարկութեան ժամանակ անհրաժեշտ էր, որ ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները կողմ քուէարկէին ՀՀՊ նախագծին: Եթէ անգամ մէկ երկիր (ասենք, Թուրքիան) դէմ քուէարկեր, ապա նախագիծը կը տապալուէր: Նշւում է, որ դէպքերի զարգացման նմանատիպ սցենարի դէպքում Նատօ-ն պատրաստ էր կապերը խզել Թուրքիայի հետ: Սակայն ՆԱՏՕ խօսնակ Ջեյմս Ապատուրայն անմիջապէս հակադարձեց Էրդողանին` նշելով, որ նմանատիպ նախագծերի ու գործողութիւնների համար ամէն ինչ յստակ շարադրուած է ՆԱՏՕ կանոնադրութիւնում. ,նատօ-ում որոշումներն ընդունւում են համատեղ, եւ իր գործողութիւնների համար պատասխանատուութիւն է կրում հէնց Նատօ-ն: Հետեւաբար, օպերացիաների հարցում հէնց Նատօ-ն պէտք է սեղմի կ'ոճակըէ: Հետաքրքիր է, որ ՆԱՏՕ խօսնակի այս յայտարարութեան հէնց յաջորդ օրն իսկ Էրդողանը հետ կանգնեց իր որոշումից, իսկ գագաթաժողովից յետոյ յայտարարեց. ,բնականաբար, մենք հանդէս ենք գալիս այն բանի օգտին, որ Նատօ-ն ամբողջովին վերահսկի ՀՀՊ համակարգը: Այդպիսին կը լինի մեր դիրքորոշումը նաեւ յետագայումէ: Մինչ Լիսաբոնեան գագաթաժողովն ու դրանից յետոյ թուրքական քաղաքական ուժերն անդրադարձան ՀՀՊ տեղակայման խնդրին, նոյեմբերի 17-ին Թուրքիայի ,ժողովրդական ձայնէ կուսակցութեան նախագահ Նուման Քուրթուլմուշը յայտարարեց, որ անհրաժեշտ է հանրաքուէ անցկացնել. ,եթէ այս հարցում Թուրքիան տա իր համաձայնութիւնը, ապա նա նախկինի նման Արեւմուտքի համար կը դառնայ ճակատային երկիր, իսկ նրա հարեւան երկրները խիստ բացասական դիրքորոշում կ'որդեգրեն նրա հանդէպ: Ամերիկեան ՀՀՊ համակարգի տեղակայումը հակասում է Թուրքիայի ,զրոյ խնդիր հարեւանների հետէ քաղաքականութեանը: Ժողովուրդը պէտք է իր կարծիքը յայտնի այս խնդրի շուրջէ: Լիսաբոնեան գագաթաժողովի օրը` նոյեմբերի 19-ին, Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ,երջանկութիւնէ կուսակցութեան նախագահ Նեջմեթթին Էրբաքանը յայտարարեց. ,մենք` մուսուլմանական երկրներս, պէտք է ստեղծենք մեր ՀՀՊ համակարգը: ,գեաւուրիէ (անհաւատ) ՀՀՊ համակարգից պէտք է հրաժարուելէ: Փաստօրէն, իր ակնյայտ իսլամիստական հայեացքներով յայտնի Էրբաքանը դրանով Ամն-ին անուանեց ,գեաւուրէ: Նոյեմբերի 17-ին Իրանը Թուրքիային կոչ արեց զգօն լինել ՀՀՊ հարցում: Իրանի արտգործնախարարութեան խօսնակ Ռամին Միհմանպարաստը յայտարարեց. ,մենք տարածաշրջանում որեւէ սպառնալիք չենք ներկայացնում, ամենամեծ սպառնալիքը սիոնիստական Իսրայէլն է: ՆԱՏՕ պլանը կասկածելի է, քանի որ տարածաշրջանի երկրներն ի վիճակի են ապահովել տարածաշրջանի անվտանգութիւնը: Թուրքիան մեր հարեւանն է եւ բարեկամը, սակայն Թուրքիայում ՀՀՊ տարրերի տեղակայումը մտահոգութիւն կ'առաջացնի մուսուլմանական երկրների շրջանումէ: Նոյեմբերի 18-ին ԱՄՆ պէտքարտուղարի Եւրոպայի ու Եւրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը յայտարարեց. ,այսօր հրթիռային յարձակման սպառնալիքը կարող է հասնել Եւրոպա, ինչի համար էլ Ամն-ը մեծ կարեւորութիւն է տալիս ՀՀՊ համակարգի տեղակայմանը: ՀՀՊ պահպանման ու կառավարման հարցերում ոչ ոք չպէտք է ակնկալի, թէ բոլոր հարցերն իրենց լուծումը կարող են ստանալ Լիսաբոնի գագաթաժողովում: Դրանից յետոյ բաւականաչափ տեխնիկական խնդիրներ կը մնանէ: Ժամանակները ցոյց տուեցին, որ Գորդոնը չի սխալուել այս հարցում: Նոյեմբերի 19-ին Լիսաբոնում մեկնարկեց ՆԱՏՕ գագաթաժողովը, ուր Թուրքիան ներկայացնում էին նախագահ Աբդուլայ Գիւլը, արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն եւ պաշտպանութեան նախարար Մեհմեթ Վեջդի Գեօնիւլը: Գագաթաժողովից առաջ Աբդուլայ Գիւլը Լիսաբոնում ,հանգստացրեցէ Իրանին. ,նատօ-ն պաշտպանական կառոյց է, այն որեւէ սպառնալիք կամ անհանգստութիւն առաջացնող կազմակերպութիւն չէ, Իրանը չպէտք է անհանգստանայ: Հնարաւոր է` այդ մտահոգութիւնները ծնունդ են առել սխալ տեղեկութիւններից: ՀՀՊ համակարգի քննարկումն սկսուել է 2002թ. Իրաքի գագաթաժողովից, ապա շարունակել արծարծուել յետագայ բոլոր գագաթաժողովներում, այդ թւում նաեւ Ստամբուլում: Իսկ դա նշանակում է, որ այս խնդիրն ի յայտ չի եկել երէկ: Նատօ-ն դա չի անում կոնկրէտ երկրի դէմ: ՀՀՊ համակարգը տեղակայուելու է նրա համար, որ ՆԱՏՕ անդամ երկրներին պաշտպանի բալիստիկ հրթիռներ ունեցող երկրներից, ինչպէս նաեւ նրանցից, որոնք դեռ չունեն բալիստիկ հրթիռներ, սակայն յետագայում կարող են դա ունենալ: Դրա համար էլ հէնց սկզբից մենք նշել ենք, որ ոչ մի երկիր, այդ թւում նաեւ մեր հարեւան Իրանը, չպէտք է անհանգստանայ այդ կ'ապակցութեամբէ: Գագաթաժողովի մեկնարկի օրը ՆԱՏՕ անդամ 28 երկրներն (առաւել ճշգրիտ` 27, որովհետեւ նրանցից մէկը Թուրքիան է) ընդունեցին Անկարայի ներկայացրած վերոնշեալ 3 նախապայմանները: Փաստաթղթում Իրանի անունը չնշուեց որպէս սպառնալիք եւ ՀՀՊ համակարգի կոնկրէտ թիրախ: Չնայած դրան` ակնյայտ է, որ Ամն-ի համար Իրանը եթէ ոչ գրաւոր (թղթի վրայ), ապա հաստատ բանաւոր սպառնալիք է հանդիսանում: Իր հերթին Իրանը` որպէս իր թշնամիներ, մէկ հարթութեան վրայ է դնում Ամն-ին, Իսրայէլին ու Նատօ-ին: Գագաթաժողովից յետոյ Գիւլը յայտարարեց. ,մենք շատ գոհ ենք, քանի որ ամէն ինչ դասաւորուեց մեր ուզածով, եւ մենք ստացանք այն ամէնը, ինչ ցանկանում էինք: Նման արդիւնքի հասնել հնարաւոր եղաւ Թուրքիայի ,սկզբունքային դիրքորոշմանէ շնորհիւէ: Իրանական կողմն էլ իր գոհունակութիւնը յայտնեց Թուրքիային, քանի որ վերջինս ամէն գնով ընդդիմացել էր իր անունը, գրաւոր, որպէս սպառնալիք նշելուն եւ ի վերջոյ հասել նրան, որ Նատօ-ն ընդունել էր թուրքական այդ նախապայմանը: Փաստօրէն, Թուրքիային առայժմ յաջողուեց գրեթէ անկորուստ դուրս գալ ստեղծուած բարդագոյն իրավիճակից, երբ կշեռքի նժարի մի կողմում Իրանն էր (նաեւ իսլամական աշխարհը), որի հետ Թուրքիան ջերմ յարաբերութիւններ է պահպանում, միւս կողմում` Ամն-ը, որի հետ վերջին շրջանում Թուրքիան բաւական լարուած յարաբերութիւնների մէջ է: Ինչպէս ընդունուած է ասել, թուրքական կողմին այս պարագայում յաջողուեց նստել երկու աթոռի արանքում` քիչ թէ շատ գոհացնելով երկու կողմին էլ: Ի դէպ, գագաթաժողովում Իրանի շուրջ ,սեւ կ'ատուէ անցաւ Աբդուլայ Գիւլի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզիի միջեւ: Վերջինս պնդել էր, թէ Իրանի անունը պէտք է գրաւոր նշել որպէս պոտենցիալ միջուկային յարձակման գլխաւոր սկզբնաղբիւր, սակայն Գիւլն ընդդիմացել էր դրան: Այդ ժամանակ էլ Սարկոզին կոչ էր արել իրերը կոչել իրենց անուններով` նշելով. ,մենք կատուին կատու ենք ասումէ: Դրանից յետոյ Սարկոզիին պատասխանել էր Էրդողանը. ,մենք էլ ենք կատուին կատու ասում: Նատօ-ն ստեղծում է ոչ թէ յարձակողական, այլ պաշտպանական համակարգէ: Ապա ,կատուայինէ բանավէճին միջամտել էր թուրք պետնախարար եւ Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան գծով գլխաւոր բանագնաց Էգեմեն Բաղըշը. ,նման կերպ կատուին կատու ասելով (իրերն իրենց անուններով կոչելով)` Եմ-ը արդէն երկար ժամանակ է, ինչ ձգձգում է Թուրքիայի անդամակցութեան գործընթացըէ: Բաղըշի այս յայտարարութիւնը պատահական չէր, քանի որ Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մէկտեղ, Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան կատաղի հակառակորդներից է2: Նոյեմբերի 22-ին Սարկոզին յայտարարեց. ,թէեւ ՆԱՏՕ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում նշուած չէ կոնկրէտ հակառակորդի անունը, որի դէմ ստեղծուելու է ՀՀՊ համակարգը, ես, այնուամենայնիւ, իրերը կը կոչեմ իրենց անուններով. այդ հակառակորդն Իրանն էէ: Ի պատասխան` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը միջազգային աճուրդի հանեց 1977թ. ֆրանսիական արտադրութեան իր ,Peugeot 504է տիպի սպիտակ աւտոմեքենան` խոստանալով դրանից ստացուած գումարը յատկացնել բարեգործութեանը: Լիսաբոնեան գագաթաժողովից յետոյ Թուրքիայում էլ աւելի բորբոքուեցին Հհպհամակարգի տեղակայման շուրջ կրքերը: Նոյեմբերի 20-ին թուրքական ,Tarafէ թերթը ՀՀՊ համակարգի շուրջ նիւթը վերնագրեց հետեւեալ կերպ. ,նատօ-ն սուրն է, իսկ Թուրքիան` վահանըէ: Ի դէպ, դեռեւս հոկտեմբերի 14-ին թուրքական մէկ այլ թ ,Radikalե-ը, նշել էր, թէ Թուրքիան ,սուսերով պար է պարումէ Ամն-ի հետ: Իր նիւթում իշխող կուսակցութեան համակիր ,Tarafէ թերթը մէջբերել էր անգլիական ,Janes Defence Weeklyէ պարբերականի խմբագիր Հիւսոնի խօսքերը. ,այս նախագիծը շատ յարմար եւ ձեռնտու է ամերիկեան ուժային լոբբիստական կազմակերպութիւններին: Հէնց նրանք են կանգնած ՀՀՊ նախագծի հետեւում, որով փորձում են ամերիկեան տնտեսութիւնը դուրս բերել ճգնաժամից: Ես չեմ հաւատում, թէ Իրանը հրթիռ կ'արձակի Եւրոպայի ուղղութեամբ: Ես առաւել հակուած եմ նրան, որ ամերիկեան ՀՀՊ համակարգն ուղղուած է ոչ թէ մարդկանց պաշտպանութեանը, այլ ամերիկեան զէնք արտադրողներին գումարով ապահովելունէ: Նոյեմբերի 22-ին թուրքական ,Sabahէ թերթը գրեց. ,լիսաբոնեան գագաթաժողովում վճռուել է Թուրքիայի տարածքում տեղակայել 2 Ռտկ3, որոնցից մէկը տեղակայուելու է Սեւ ծովի արեւելեան հատուածում, իսկ երկրորդը` Հարաւարեւելեան Անատոլիայում: Դրանցից իւրաքանչիւրը մոնիթորինգ է անցկացնելու հազար կիլոմետր շառաւղով: Այդ Ռտկ-ները Եւրոպան պաշտպանելու են իրանական հրթիռներից: Ռտկ-ների տեղակայումը վերոնշեալ վայրերում կարեւորւում է նրանով, որ դրանք հնարաւորինս մօտ գտնուեն թշնամական (իրանական) հրթիռների արձակման վայրերին: Առաջին փուլում ՆԱՏՕ բիւջէի միջոցներով Թուրքիայի տարածքում հիմնուելու է ,ընդհանուր պաշտպանութեանէ համակարգ, որը Եւրոպան (ինչպէս նաեւ Թուրքիան) կը պաշտպանի իրանական հեռահար գործողութեան հրթիռներից: Յետագայում Թուրքիան Նատօ-ի հետ կարող է բանակցել նրա հաշուին յաւելեալ պաշտպանական համակարգ ստեղծելու հարցում, որը Թուրքիան կը պաշտպանի իրանական կարճ տարածութեան հրթիռներից: Այդ նպատակով էլ հնարաւոր է` Անատոլիայում տեղակայուեն ,Patriot PAC-3է (Patriot Advanced Capability) եւ ,THAADէ (Terminal High Altitude Area Defense) կարճ հեռահարութեան ՀՀՊ համակարգեր (առաջինի հեռահարութիւնը կազմում է մինչեւ 45 կիլոմետր, իսկ երկրորդինը` 200 կիլոմետր): Այս մասին բանակցութիւնները կարող են սկսուել իւրաքանչիւր պահի: Բացի այդ, ամերիկեան նաւերի վրայ տեղակայուած եւ առաւելագոյնը 500 կիլոմետր հեռահարութիւն ունեցող ,SM-3է (Standart Missile, RIM-161) համակարգերն, իրենց հերթին, ուղղուած են լինելու Իրանից արձակուած եւ Թուրքիայի տարածքով դէպի Եւրոպա սլացող հեռահար հրթիռների, ինչպէս նաեւ յետագայում դրանց կատարելագործուած տեսակների դէմ: Հրթիռային սպառնալիքների չէզոքացումը կարող է տեղի ունենալ 3 տարբեր փուլերում. ,առաջին արագութիւնէ (boost), ,թռիչքի յետագիծէ (midcourse) եւ ,վայրէջքէ (terminal): Ընդհանուր առմամբ Վաշինգտօնի գլխաւոր նպատակը միջուկային հրթիռները մթնոլորտից դուրս ոչնչացնելն է, այսինքն` դա պէտք է տեղի ունենա ,midcourseէ փուլում, որով էլ դրա միջուկային հետեւանքներից բխող ռիսկը կը հասցուի նուազագոյնի: Իրանի պարագայում Վաշինգտօնն անհրաժեշտ է համարում դէպի Եւրոպա ուղղուած հրթիռները վայր գցել ,boostէ փուլում, այսինքն` մեկնարկում: Դրանով Թուրքիայի տարածքը զերծ կը մնայ համապատասխան ռիսկերից, ինչպէս նաեւ Թուրքիայի համար շատ կարեւոր է ժամանակի քննարկման խնդիրը: Սակայն Թուրքիան չի ցանկանում տուեալ խնդրում հանդիսանալ ,boostէ փուլի կենտրոնը` նախընտրելով ,midcourseէ փուլի կենտրոնի դերը: Բալիստիկ հրթիռների գործարկումը թշնամուց պահանջում է 8 րոպէ: Արձակուելուց յետոյ (,boostէ փուլում) այն սլանում է վայրկեանում 1100 մետր արագութեամբ: Իսկ ահա ,midcourseէ փուլում (հորիզոնական դիրքով) հրթիռի արագութիւնն էլ աւելի է մեծանում` կազմելով վայրկեանում 3 կիլոմետր: Դա նշանակում է, որ եթէ Իրանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի դէպի Ամն4 (որը ՆԱՏՕ եւրոպական անդամների համեմատ բաւական հեռու է գտնւում Իրանից), ապա այն նշանակման վայր կը հասնի 30-35 րոպէում: Դրա համար էլ հրթիռային սպառնալիքին դիմագրաւելու համար Իրանի անմիջական հարեւան Թուրքիայից պահանջւում է նման պարագայում ակնթարթային վճիռ կ'այացնելէ: Նոյեմբերի 22-ին ,անկախ Թուրքիաէ կուսակցութեան առաջնորդ Հայդար Բաշը յայտարարեց, թէ Թուրքիայի տարածքում ամերիկեան ՀՀՊ համակարգի տեղակայումը մասնակի առումով ուղղուած է Իրանի դէմ, սակայն ընդհանուր առմամբ նրա թիրախում է գտնւում ողջ մուսուլմանական աշխարհը. ,այս նախագծի գաղտնի նպատակը մուսուլմաններին միմեանց դէմ հանելն է: Այն իր վերահսկողութեան տակ է առնում ողջ մուսուլմանական աշխարհը: ՀՀՊ համակարգի տեղակայմամբ Թուրքիան է Իրանի համար դառնում սպառնալիք: Թուրքիան վերածւում է Իսրայէլի պահապանի: Միթէ՞ Նատօ-ն այդ համակարգը ցանկանում է տեղադրել Թուրքիայի վրայով անցնող ամէն տիպի սպառնալիքներին դիմագրաւելու համար: Այս հարցում Նատօ-ն անգամ Ռուսաստանի աջակցութիւնն է ակնկալում: Իսկ այդ դէպքում ո՞րն է Ռուսաստանին սպառնացող ուժը: Թուրքիայում տեղակայուելիք այդ համակարգը, միեւնոյն ժամանակ, հանդիսանում է շատ լուրջ յարձակողական զէնք: Դրանով մեծ խաղ են ցանկանում խաղալ մուսուլմանական աշխարհի գլխին: Մի պահ ընդունենք, թէ Իրանը միջուկային հարուած է հասցնում Իսրայէլին: Ո՞վ է պաշտպանելու Իսրայէլին: Թուրքիա՞ն` իր ՀՀՊ համակարգով: Եւ եթէ Թուրքիան վարուի նման կերպ, ապա ակնյայտ է, որ դրանով իսկ Թուրքիան կը վերածուի Իրանի թշնամու` յայտնուելով խաչակիրների (քրիստոնեաներ) ու հրէաների կողքին: Թուրքիայում ՀՀՊ համակարգի ստեղծմամբ խաչի խորհրդանիշով Նատօ-ն ցանկանում է նոր խաչակրաց արշաւանք ձեռնարկել իսլամական աշխարհի դէմէ: Նոյեմբերի 23-ին թուրք լրագրող-վերլուծաբան Բանու Աւարն իր հերթին յայտարարեց. ,ամն նպատակը Թուրքիայի ու Չինաստանի միջեւ ընկած տարածքում գերիշխելն է, որտեղ գտնւում է աշխարհի էներգետիկ պաշարների 4/3-ը: Հէնց դրա համար էլ Ամն-ը մտաւ Աֆղանստան, հարուածեց Իրաքին, այժմ էլ եկել է Թուրքիայի հերթը: Ինչպէ՞ս: Հակահրթիռային վահանի միջոցով: Թուրքիան կ'անյետանայ` մտնելով այդ մագնիսական դաշտի մէջ: Ամերիկեան ,Patriot PAC-3է հրթիռների հեռահարութիւնը կազմում է 15-45 կիլոմետր: Ինչպէ՞ս պէտք է դրանք կանխեն Իրանից եկող յարձակումը: Իսկ դա նշանակում է, որ ,Patriotե-ները տեղակայուելու են թուրքական զինուած ուժերի դէմ: 2011թ. շատ իրադարձութիւններ տեղի կ'ունենան: Մեր արեւմտեան սահմանին ստեղծուել է ԵՄ Զինուած պահպանութիւնը, իսկ ահա արեւելքում գտնւում է ԱՄՆ վերահսկողութեան տակ գտնուող Քրդական բանուորական կուսակցութիւնը (ՔԲԿ): Փաստօրէն, մենք գտնւում ենք երկու քարի արանքումէ: Նոյեմբերի 23-ին Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատեց իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեանը (ԱԶԿ)` Թուրքիան ,սառը պատերազմիէ ժամանակուայ նման ճակատային երկիր դարձնելու համար. ,ազկ-ն ասում է, թէ մենք մեր հարեւան երկրներից եւ ոչ մէկին չենք դիտարկում սպառնալիք: Այդ դէպքում հակահրթիռային վահանն ի՞նչ գործ ունի Թուրքիայում: Այդ համակարգն ուղղուած է լինելու դէպի արեւելք, սակայն Իրանը, Պակիստանը, Հիւսիսային Կ'որէան ու Չինաստանը մեր թշնամիները չեն: Բոլորը վախենում են ասել, որ այն ուղղուած է կոնկրէտ Իրանի դէմ, սակայն մենք դա ասում ենք: Դրա նպատակն Իրանի միջուկային համակարգի վերահսկումն էէ: Քըլըչդարօղլուի կողմից այդ երկրների անունների շօշափումը պատահական չէ, քանի որ դրանք տիրապետում են միջուկային ռումբերի (Իրանի հարցում շատ քչերն են կասկածում, որ դա այդպէս չէ): Նմանատիպ կարծիքի է նաեւ միւս հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող Ազգայնական շարժում կուսակցութեան (ԱՇԿ) նախագահ Դեւլեթ Բահչելին, որը նոյն օրը յայտարարեց. ,նատօ գագաթաժողովը վերջ դրեց ,զրոյ խնդիր հարեւանների հետէ քաղաքականութեանը: ՆԱՏՕ որոշումները չեն կարող գոհացնել Թուրքիային, քանի որ այս պահից սկսած` Թուրքիան ՆԱՏՕ ներսում միացաւ Իրանին ամենամեծ սպառնալիք դիտարկողների թուին: Այսուհետ Ազկ-ն ինչպէ՞ս է իրականացնելու ,զրոյ խնդիր հարեւանների հետէ քաղաքականութիւնը: Այսուհետ Ազկ-ն տուեալ խնդրի շուրջ որքա՞ն անկեղծ կարող է գտնուել: Եթէ ՀՀՊ համակարգն Իրանի դէմ չէ, հապա ո՞ր պոտենցիալ սպառնալիք ներկայացնող երկրի դէմ է: Թուրք ազգը խելացի է, նրա համար այս հարցի պատասխանն ակնյայտ է: Ինչ վերաբերում է ՀՀՊ համակարգի կառավարման խնդրին, եթէ դրա պահը գա, ապա կարեւոր չէ, թէ ով կը սեղմի կոճակը: Էրդողանն ինքն է ցանկանում տնօրինել այն, սակայն դա, ըստ էութեան, ոչինչ չի փոխումէ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անմիջապէս պատասխանեց թուրք ընդդիմադիրներին. ,նրանց կեցուածքը նորոյթ չէ, նրանք մշտապէս հակադիր մօտեցում են ցուցաբերել: Մենք սովոր ենք դրան: Ուշադրութիւն դարձրէք, որ ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցում էր անգամ Ռուսաստանը: Դա նշանակում է, որ աշխարհը փոխւում է, սակայն, դժբախտաբար, մեր երկրի ներսում ոչինչ չի փոխւումէ: ԱԶԿ փոխնախագահ Հիւսէին Չելիքն իր հերթին ՆԱՏՕ գագաթաժողովը որակեց որպէս Թուրքիայի դիւանագիտական յաղթանակ. ,թուրքիան նախկինում նոյնպէս ՆԱՏՕ անդամ էր, սակայն այն ժամանակ Նատօ-ն վճիռ էր կայացնում ու ի կատար ածում այն, իսկ Թուրքիան մնում էր դիտորդի դերում: Եթէ ներկայումս Թուրքիան չլինէր, Նատօ-ն 10 րոպէի ընթացքում վճիռ կ'արձակէր, թիրախ կ'ընտրէր եւ տուեալ երկրին կը յայտարարէր թշնամի: ՀՀՊ համակարգը տեղակայուելու է ոչ միայն Թուրքիայում, այլեւ` Բուլղարիայում, Ռումինիայում եւ այլուր: Դրա համար էլ չպէտք է անհանգստանալ, թէ Թուրքիան կը յայտնուի թիրախի դերումէ: Այսպիսով, թէեւ Թուրքիան ցայժմ կարողացել է մասնակի յաջողութեամբ յանձնել այս թեստը, դեռ մնացել են բազմաթիւ տեխնիկական բնոյթի խնդիրներ. ՀՀՊ ինչպիսի՞ տարրեր տեղակայել (քանի որ միայն Ռտկ-ն բաւարար չէ հարուածին էֆեկտիւ հակահարուած տալու համար), Թուրքիայի ո՞ր հատուածներում տեղակայել եւ այլն: Բաց է մնում նաեւ ՀՀՊ համակարգի հրամանատարութեան տեղակայման խնդիրը: Թէեւ Թուրքիան այդ նպատակով առաջարկում է Իզմիրը, ուր դրա համար կան անհրաժեշտ ենթակառուցուածքներ, Նատօ-ն չի շտապում տալ իր համաձայնութիւնը, քանի որ Ամն-ը նախապատուութիւնը տալիս է Գերմանիային: Յիշեցնենք, որ այս տարի Թուրքիան արդէն երկու անգամ խիստ բարկացրել է Ամն-ին, երբ որպէս ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի ժամանակաւոր անդամ դէմ է քուէարկել Իրանի հանդէպ ՄԱԿ պատժամիջոցներին եւ ,մաւի Մարմարայիէ միջադէպից յետոյ շարունակ անտեսել է ԱՄՆ կոչերն ու Իսրայէլից շարունակ պահանջել ներողութիւն խնդրել եւ փոխհատուցում վճարել: Այստեղ փոքր դեր չեն խաղում նաեւ թուրք-իսրայէլական լարուած յարաբերութիւնները5: Նոյեմբերի կէսին Իսրայէլը պլանաւորել էր ,Saarէ հրթիռակիր նաւով մասնակցել Միջերկրական ծովում Նատօ-ի կողմից անցկացուելիք ,ակտիւ ջանքերէ հակաահաբեկչական գործողութեանը: Սակայն Թուրքիան սպառնաց, որ եթէ Իսրայէլը մասնակցի այդ զօրավարժութեանը, ապա ինքը կը հրաժարուի դրան մասնակցելուց: Այդ պատճառով էլ Նատօ-ն որոշեց Լիսաբոնեան գագաթաժողովի նախաշեմին չփչացնել յարաբերութիւնները Թուրքիայի հետ եւ պարզապէս հետձգեց այդ գործողութիւնը: Իսկ մինչ այդ Թուրքիան սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը Քոնիայում կայացած ,անատոլիական արծիւէ միջազգային զօրավարժութիւններում բացառեց Իսրայէլի մասնակցութիւնը: Ի պատասխան դրա` Ամն-ը իր հերթին հրաժարուեց դրանց մասնակցելուց` որպէս պատրուակ նշելով, թէ այս տարի ամերիկեան զօրքերն արդէն երկու անգամ թուրքական տարածքում մասնակցել են զօրավարժութիւնների, եւ այժմ նրանց առջեւ այլ խնդիրներ են դրուած: Թուրքիան էլ հետ չմնաց եւ հրաւէր ուղարկեց Չինաստանին, որի ընդունումից հետրջինս իր պատմութեան ընթացքում առաջին անգամ համատեղ զօրավարժութիւն անցկացրեց ՆԱՏՕ անդամ երկրի հետ: Ինչ վերաբերում է Իրանին, ապա պէտք է նշել, որ այն Մերձաւոր Արեւելքում շարունակում է մնալ այն միակ երկիրը, որն ԱՄՆ գլխաւոր հակառակորդն է բոլոր ոլորտներում: Իրանն այն երկիրն է, որը համապատասխան հնարաւորութիւններ ու համարձակութիւն ունի տարածաշրջանում վարելու այն քաղաքականութիւնը, որն ամենեւին էլ չի տեղաւորւում ամերիկեան քաղաքական ուղեծրում: Միեւնոյն ժամանակ, չպէտք է մոռանալ, որ Թուրքիային ամենեւին էլ անհրաժեշտ չէ ,միջուկայինէ Իրանը: Թուրքիան մօտ կէսհազարամեակ է, ինչ տարածաշրջանում եւ իսլամական աշխարհում գերիշխող դիրք զբաղեցնելու շուրջ կատաղի մրցակցութիւն է մղում իր խոշորագոյն եւ առաւել ուժեղ հարեւան Իրանի հետ: Սակայն գլխաւորապէս տնտեսական գործօնը (միլիարդաւոր դոլարների կորուստը), ինչպէս նաեւ իսլամական աշխարհի հետ իր ջերմ յարաբերութիւնները չփչացնելը Թուրքիային զսպում է Իրանին ուժային հարուած հասցնելու շուրջ ԱՄՆ ու Իսրայէլի պլանները ողջունելուց: Ուժային հարուածի արդիւնքում Իրանը տարածաշրջանում կը կորցնի ազդեցիկ դերը, կը վերածուի երկրորդական երկրի եւ տեւական ժամանակ չի կարողանայ տարածաշրջանում ու իսլամական աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնելու շուրջ մրցակցել Թուրքիայի հետ: 1,Wikileaksե-յեան հրապարակումներում 2004թ. թուագրուած փաստաթղթում նշուած էր, որ Ադանայ քաղաքից 10 կիլոմետր դէպի արեւելք ընկած Ինջիրլիքի ռազմակայանում են պահւում ամերիկեան 98 միջուկային ռումբեր: Դեկտեմբերի 11-ին Ադանայում գտնուող երկրի նախագահ Աբդուլայ Գիւլին լրագրողները հարցրել են, թէ ով է կառավարում այդ ռումբերը` Թուրքիա՞ն, թէ՞ Ամն-ը: Գիւլը նշել է, որ Թուրքիայում ,գոյութիւն չունիէ որեւէ ռազմական արժէք, որը չգտնուի թուրք պաշտօնեաների վերահսկողութեան ներքոյ: Յատկանշական է, որ ապրիլի 3-ին թուրքական ,Hurriyetէ թերթը յայտնել էր, թէ Ինջիրլիքի ռազմակայանում է պահւում 90 միջուկային ռումբ, որոնցից 40-ը գտնւում է թուրքական, իսկ 50-ը` ամերիկեան զինուած ուժերի վերահսկողութեան ներքոյ: 2թուրքական ,Milliyetէ թերթի հաղորդմամբ` ,Wikileaksե-յեան հրապարակումներում նշուած է այն մասին, որ Սարկոզին ,սպիտակ-կարմիրէ ալերգիայ ունի: Երբ Սարկոզին Փարիզի վրայով թռչելիս է եղել, նրա օդաչուները փոխել են ինքնաթիռի ուղղութիւնը, որպէսզի Սարկոզին չտեսնի թուրքական դրօշի գոյներով լուսաւորուած Էյֆելեան աշտարակը, ինչն արուել էր Փարիզ այցելած Էրդողանի պատուին: 3հոկտեմբերի 16-ին թուրքական ,աքշամէ թերթը յայտնեց, թէ Թուրքիայում տեղակայուելու է ,X-Bandէ տիպի ՌՏԿ, որն ունի 116 մետր երկարութիւն, 85 մետր բարձրութիւն, 50.000 տոննա ծանրութիւն, 75-85 հոգանոց անձնակազմ: 900 միլիոն դոլարանոց այս Ռտկ-ն ունակ է մոնիթորինգ անցկացնել մինչեւ 5000 կիլոմետր շառաւղով: 4փորձագէտները կարծում են, թէ Իրանն այդպիսի հրթիռ կը ստեղծի 10 տարի անց, իսկ Արեւմտեան Եւրոպային իրապէս կարող է սպառնալ 2014 թուականից ոչ շուտ: Ներկայումս իրանական ,շահափ 3է բալիստիկ հրթիռների հեռահարութիւնը կազմում է 1930 կիլոմետր, իսկ արագութիւնը` 5500 կիլոմետր/ժամ: Չնայած դրան` ,Wikileaksե-յեան հրապարակումներում 2010թ. փետրուարի 24-ին թուագրուած փաստաթղթում նշուած է, որ Իրանը Հիւսիսային Կորէայից ձեռք է բերել ,R-27է տիպի 19 հրթիռ, որոնց հեռահարութիւնն Իրանին առաջին անգամ հնարաւորութիւն է ընձեռում հարուած հասցնել Մոսկուային եւ Արեւմտեան Եւրոպայի մայրաքաղաքներին: 5,Miliyetէ թերթի լրագրող-վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը նոյեմբերի 25-ին գրեց. ,ամն-ի համար Իսրայէլը մի կողմում է, ողջ աշխարհը` մէկ այլ կողմում: Թուրք-ամերիկեան յարաբերութիւնները բխում են թուրք-իսրայէլական յարաբերութիւններից: Եթէ որեւէ երկիր վիճում է Իսրայէլի հետ, ապա դա նշանակում է, որ նա վիճում է նաեւ Ամն-ի հետ: Բացի այդ, Իսրայէլի հետ ջերմ եւ թշնամական յարաբերութիւններ ունեցող երկրներն անմիջապէս գործ են ունենում Ամն-ում հրէական լոբբիի հետ: Դրա վառ ապացոյցը եղաւ Իրանի հետ Թուրքիայի ջերմ յարաբերութիւնների հաստատումը եւ ,մաւի Մարմարայիէ միջադէպից յետոյ Իսրայէլի հետ յարաբերութիւնների սրումը, ինչից յետոյ Թուրքիան յայտնուեց հրէական լոբբիի անցանկալի երկրների շարքում: Հրէական լոբիի ուժն ու ազդեցութիւնն ամէնից շատ զգացւում է ԱՄՆ Կոնգրէսում: Մինչեւ վերջերս հրէական լոբբին աջակցում էր Թուրքիային, ինչի արդիւնքում էլ Կոնգրէսում կանխւում էր Հայոց ցեղասպանութեան ճանաչման հիմնախնդիրը, Կոնգրէսը կիպրական հարցում խոչընդոտներ չէր յարուցում, քրդական հարցին չէր աջակցում, Թուրքիան ինչ զէնք ցանկանում էր, ստանում էր: Մինչդեռ այժմ Ամն-ում անընդհատ յայտարարում են. ,թուրքիան դաւաճանում է Ամն-ինէ, ,թուրքիան արդէն անվտանգ երկիր չէ, սպառնալիք է ներկայացնումէ, ,թուրքիան ԱՄՆ թշնամիների հետ է բարեկամանումէ, ,մենք պէտք է վաղուայ համար արդէն այսօրուանից դասեր քաղենքէ: Առանց Ամն-ի, Թուրքիան չի կարող տարածաշրջանային լիդէր լինել: Ամն-ը գերուժ է, որի ձեռքում անհաւանական հնարաւորութիւններ կան: Այն մեծ ազդեցութիւն ունի այլ երկրների եւ շուկաների վրայ: Թուրքիան էլ մեծապէս կախուած է Ամն-ից. մեր տնտեսութիւնը, բանակը, արտաքին քաղաքականութիւնը: Ամն-ը կարող է մեզ համար բազմաթիւ խնդիրներ յարուցել, որոնք Թուրքիան ոչ բոլոր դէպքերում կարող է յաղթահարել: Առանց ԱՄՆ աջակցութեան, Քբկ-ի դէմ Թուրքիայի պայքարը կը ստացուի շատ բարդ եւ արիւնալի: Առանց Վաշինգտօնի, Թուրքիան որեւէ քայլ չի կարող անել Մակ-ում: Ամն-ը նաեւ մեծ ազդեցութիւն ունի Եմ-ի վրայ եւ ներկայումս աջակցում է Թուրքիայի անդամակցութեանը: Ի վերջոյ, Ամն-ը կը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը, եւ Թուրքիան ողջ աշխարհի կողմից կ'ընկալուի որպէս ցեղասպան երկիր: Այժմ Վաշինգտօնը սպասում է 2011թ. յունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններինէ: Հայկ Գաբրիէլեան թուրքագէտ «Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ