Հաստատուել է «Նորավանք» ԳԿՀ-ի 2010թ.-ի տարեկան<br /> գործունէութեան հաշուէտւութիւնը<br />


Հաստատուել է «Նորավանք» ԳԿՀ-ի 2010թ.-ի տարեկան
գործունէութեան հաշուէտւութիւնը

  • 01-02-2011 15:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փետրուարի 1-ին կառավարութիւնում տեղի ունեցած նիստում, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը, ԳԿՀ-ի գործադիր տնօրէն Գագիկ Յարութիւնեյանը ներկայացրել է հիմնադրամի 2010թ.-ի տարեկան գործունէութեան ամփոփ հաշուէտւութիւնը: Նա, մասնաւորապէս, զեկուցել է հաշուետու տարում հիմնադրամի Հայագիտական, Քաղաքական հետազօտութիւնների, Տեղեկատուական հետազօտութիւնների, Ուսումնական, Հրատարակչական կենտրոնների կողմից եւ Գործունէութեան ապահովման ծրագրի շրջանակներում իրականացուած աշխատանքների մասին: Հարցի առնչութեամբ ծաւալուած մտքերի փոխանակումից յետոյ խորհուրդը հաստատել է այն: Կարեւորելով հիմնադրամի գործունէութեան ուղղութիւնների եւ գործառոյթների յստակեցումը, Տ.Սարգսեանը յանձնարարել է «Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրենին յաջորդ նիստում հոգաբարձուների խորհրդին ներկայացնել հիմնադրամի կանոնադրական նպատակներից բխող ռազմավարական բնոյթի ծրագրեր: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, օրակարգի մէկ այլ հարցով հոգաբարձուների խորհրդի հաւանութեանն է արժանացել «Նորավանք» ԳԿՀ-ի կանոնադրութեան մէջ` նիստերի անցկացման պարբերականութեան վերաբերեալ փոփոխութիւններ կատարելու առաջարկը:
  -   Հասարակութիւն