Սատարենք Արցախի սահմանամերձ Թալիշ գիւղին

16-08-2013 20:26:59   |   |  Հայտարարություններ

Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւնը եւ "Թալիշի պաշտպան" հասարակական կազմակերպութիւնը նախաձեռնում էն Արցախի սահմանամերձ Թալիշ գիւղի օգնութեան ծրագիր, որի առաջին փուլը գիւղի համար եւ յատկապէս գիւղի դպրոցի համար կայուն, որակեալ եւ անվճար ինտերնետային կապի անցկացումն է:

 

Մասնագէտերի կողմից արուած ուսումնասիրութեան եւ նախագծային աշխատանքների շնորհիւ պարզուել է, որ Թալիշ գիւղին կայուն եւ որակեալ ինտերնետային կապ տրամադրելու համար պէտք է կառուցել սարքաւորումներով համալրուած յատուկ աշտարակ` գիւղամերձ բլուրներից մէկի վրայ: Աշտարակի եւ սարքաւորումների ձեռքբերման համար անհրաժեշտ է շուրջ 3 հազար ԱՄՆ դոլարին համարժէք դրամ:

Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւնը եւ "Թալիշի պաշտպան" հասարակական կազմակերպութիւնը կազմակերպում էն դրամահաւաք` այս ծրագիրը մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը իրագործելու համար: Խնդրում ենք բոլոր կազմակերպութիւններին ու անհատներին հնարաւուրութեան սահմաններում դրամական աջակցութիւն ցուցաբերել այս ծրագրին: 

Ցանկանում ենք նշել, որ ինտերնետի մուտքը Թալիշ հիմք կը հանդիսանայ կազմակերպուելիք այլ ծրագրերի իրականացման համար, այդ թւում. 

 

- հեռավար ուսուցման դասընթացնէր գիւղի աշակերտութեան համար, 

- տեսակամուրջների միջոցով պարբերական հանդիպումներ գիւղի համայնքի եւ Արցախի, Հայաստանի եւ Սփիւռքի արուեստի մշակոյթի գործիչների հետ, 

- առցանց հանդիպումներ քննարկումեր գիւղի այլ բազմաթիւ խնդիրների լուծման վերաբերեալ

- գիւղի համայքի աշխարհից կտրուածութիւնը յաղթահարելու, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար:

 

Թալիշի մասին.

Թալիշը Արցախի հիւսիսի սահմանամերձ գիւղ է, որի բնակչութիւնը Արցախեան ազատամարտի ընթացքում դեպորտացիայի է ենթարկուել ադրբեջանցիների կողմից: Գիւղը երկու տարի մնացել է գերութեան մէջ, հիմնովին աւերուել եւ այրուել է: Մոխրակոյտերի վերածուած Թալիշի ազատագրումից յետոյ գիւղ բնակութեան է վերադարձել եւ այժմ ապրում է շուրջ 150 ընտանիք: Գիւղում գործում է դպրոց եւ մանկապարտէզ:

Ադրբեջանի հետ շուրջ 50 կմ սահման ունեցող Թալիշն այժմ ունի անյապաղ լուծումներ պահանջող կենսապահովման հետ կապուած բազմաթիւ խնդիրներ:

 

1. Չի գործում գիւղի ոռոգման ջրի համակարգը, քանի որ գիւղի ջրատարը սկիզբ է առնում այժմ ադրբեջանակն զինուժի կողմից վերահսկուող տարածքից:

2. Խմելու ջուրը տրւում է ընդամէնը 2 օրը մէկ` 1,5 ժամով: Ջրագծերը ամբողջութեամբ վերանորոգման կարիք ունէն:

3. Դէպի գիւղ տանող եւ գիւղամիջեան ճանապրահները անմիխար վիճակում էն:

4. Գիւղի բնակչութիւնը հնարաւորութիւն չունի դիտելու հեռուստատեսային որեւէ ալիք` անգամ արցախեան: Մի քանի ընտանիքն միայն հնարաւորութիւն էն ունեցել ձեռք բերել արբանեակային հեռուստատէութիւն դիտելու համար անհրաժեշտ սարքաւորում: 

5. Գիւղում չի գործում հեռախօսացանց, իսկ բջջային հեռախօսակապը չափազանց վատ է գործում եւ չի ծածկում ամբողջ անգամ գիւղի ողջ տարածքը: 

6. Գիւղում չկայ ինտերնետային կապ: 

Գիւղը փաստօրէն գրեթէ կտրուած է ողջ արտաքին աշխարհից:

 

Գումարը կարելի է փոխանցել "Թալիշի պաշտպան" հկ բանկային հաշուի համարին: 

Արդշինինուեստբանկ

Հայկական դրամ , ԱՄՆ Դոլար, Եւրոյ. 2470101017460010

Ռուսական ռուբլի 2470101017460020

 

Յետադարձ կապ.

Երեւան, Իսահակեան 28. 3-րդ յարկ

Հեռախօս. 374 60 276461, 094473431, 055 509050

Էլ. Փոստ. [email protected]

 

"Թալիշի պաշտպան" հ/կ նախագահ,

"Թալիշի մարտական ջոկատի" հրամանատար,

Պահեստազօրի փոխգնդապետ Միքայէլ Ապրեսեան 

 

Լրատուամիջոցների Համահայկական Ընկերակցութեան նախագահ,

"Նոյեան տապան" մեդիայ միաւորման նախագահ, փ.գ.թ.` Տիգրան Յարութիւնեան

 

 


  -   Հայտարարություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 888 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին