Ըստ Էնդոկրինոլոգ Բամինէ Բաղրամեանի, շաքարային դիաբետը սխալ կենսակերպի հետեւանք է


Ըստ Էնդոկրինոլոգ Բամինէ Բաղրամեանի, շաքարային դիաբետը սխալ կենսակերպի հետեւանք է

  • 27-01-2011 21:44:57   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 27 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան տուեալների համաձայն, երկրագնդի ամէն չորրորդ բնակիչը տառապում է դիաբետով, եւ առաջիկայ 10-15 տարուայ ընթացքում դիաբետով կը տառապի ամէն երրորդը: Հայաստանը շատ մօտ է այս ցուցանիշներին, քանի որ Հայաստանում գնալով աւելանում է շաքարային դիաբետով հիւանդների քանակը»,- յունուարի 27-ի ասուլիսում յայտնեց «Երեւան» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Բամինէ Բաղրամեանը: Ըստ էնդոկրինոլոգի, դիաբետի հիմնական վտանգը կայանում է նրանում, որ հիւանդութիւնը դժուար է ախտորոշել, քանի որ այն դանդաղ է զարգանում, եւ հիւանդներից շատերը պարզապէս ուշադրութիւն չէն դարձնում ախտանիշների վրայ, որոնց թւում էն մշտական ծարաւը, քաշի արագ կորուստը, գիշերամիզութիւնը: Բ. Բաղրամեանի ներկայացրած տուեալների համաձայն, 2010թ.-ին միայն «Երեւան» բժշկական կենտրոնում անդամահատուել էն դիաբետով տառապող 130 մարդու ոտքերը: «Շաքարային դիաբետը ծանր հիւանդութիւն է: Շատերն ասում էն, որ այն ոչ թէ հիւանդութիւն է, այլ` ապրելակերպ: Էս համաձայն չեմ այդ մտքի հետ, քանի որ այն սխալ կենսակերպի հետեւանք է»,- ասաց էնդոկրինոլոգը` յաւելելով, որ այդ հետեւանքներն ի յայտ էն գալիս 5-10, նոյնիսկ` 20 տարի անց: Նշուեց, որ սխալ ապրելակերպի հիմնական դրսեւորումներն էն սնունդ ընդունելու սխալ ռեժիմը, քիչ շարժուելը, որը յանգեցնում է նախ ճարպակալման, ապա` դիաբետի:
  -   Հասարակութիւն