Փետրուարի 1-ին կը տեղայ ձիւն, - կանխատեսում է Հայպետհիդրոմետ-ը


Փետրուարի 1-ին կը տեղայ ձիւն, - կանխատեսում է Հայպետհիդրոմետ-ը

  • 27-01-2011 20:48:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 27 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունուարի 27-ի երեկոյեան ժամերին հանրապետութիւնում սկսուելու էն տեղումներ, որոնք կշարունակուէն 5 օրերի ընթացքում: Այս մասին յունուարի 27-ի ասուլիսում տեղեկացրել է Հայպետհիդրոմետի օպերատիւ հիդրոօդերեւութաբանութեան կենտրոնի տնօրէն Զարուհի Պետրոսեանը։ Նա յայտնեց նաեւ, որ հովտային շրջաններում ցերեկը կը տեղայ անձրեւ, գիշերը, ըստ կանխատեսումների` թաց ձիւն: Եղանակային նոյն դրսեւորումները կշարունակուէն մինչեւ յունուարի 30- 31-ին, իսկ արդէն փետրուարի 1-ից սպասւում է օդի ջերմաստիճանի նուազում. ցերեկային ժամերին կը լինի 0-ից մինուս մէկ աստիճանի սահմաններում, գիշերը` 2-4 աստիճան ցուրտ, կը տեղայ ձիւն, կ'առաջանայ ձեան ծածկ: «Ամէնուրեք մենք կ'արձանագրենք ձիւն»,- ասել է Զարուհի Պետրոսեանը։
  -   Հասարակութիւն