Թուրքիան մօտ ապագայում կարող է կառուցել իր առաջին աւիակիրը: Ինչպէս յայտնում է Ռեգնումը թուրքական Զլմ-ին յղումով, այս մասին յայտարարել է Թուրքիայի ռազմարդիւնաբերութեան խորհրդական Մուրդ Բայարը: Ներկայացնելով վերջին տարիներին ազգային ռազմարդիւնաբերութեան զգալի նուաճումները, նա առանջնայատուկ նշել է թուրքական նաւաշինութեան զարգացումը: Ըստ Բայարի, վերջինս թոյլ է տալիս Թուրքիային նոյնիսկ սեփական աւիակիր ստեղծել: