Բեն Լադենի երեխաները ցանկանում են, որ Օբաման կանգնի դատարանի առաջ
11-05-2011 09:23:00 | ԱՄՆ | Միջազգային
Ալ Քաիդայի սպանուած առաջնորդի` Ուսամայ բեն Լադենի երեխաները գտնում են, որ Ամն-ի նախագահ Բարակ Օբաման պէտք կանգնի դատարանի առաջ, տեղեկացնում է regnum.ru-ն` վկայակոչելով բեն Լադենի երեխաների New York Times թերթում տեղ գտած
յայտարարութեանը:
Բեն Լադենի ընտանիքը ցանկանում է իմանալ, թէ ինչու նրան ձերբակալելուց յետոյ կենդանի չեն թողել: Ինչու նրան հնարաւորութիւն չեն տուել կանգնել դատարանի առաջ` որպէսզի աշխարհը նրա մասին իմանայ ճշմարտութիւնը:
Մէկ այլ յայտարարութեան մէջ ասւում է, որ նրա մարմինը ծովում թաղելը վիրաւորել եւ նուաստացրել է նրա ընտանիքին, որը վստահ չէ, որ բեն Լադենը սպանուած է:
Յիշեցնենք, որ Ալ Քաիդայի առաջնորդը սպանուել է այս տարուայ մայիսի սկզբին Պակիստանում , Ամն-ի հետախոյզների կողմից: