WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Էսանժն իր հայրենիք Աւստրալիայում պարգեւատրուել է իրաւապաշտպան գործունէութեան համար, տեղեկացնում է svobodanews.ru-ն:
Սիդնայի Խաղաղութեան հիմնադրամը (Sydney Peace Foundation) նրան շնորհել է «Սիդնեյի խաղաղութեան մրցանակ» եւ յանձնել ոսկէ մեդալ, որը, սովորաբար, տրւում է յայտնի գործիչներին:
Պարգեւատրման արարողութիւնը տեղի է ունեցել Լոնդոնում:
Յիշեցնենք, որ WikiLeaks-ը առաւելապէս յայտնի դարձաւ, երբ հրապարակեց Ամն-ի պետական եւ պաշտպանութեան վարչութիւնների 100 գաղտնի փաստաթուղթ:
Այժմ կայքի հիմնադրի դէմ Շուէդիայում գործ է յարուցուել սեռական յանցագործութիւններ կատարելու մեղադրանքով: