Խմելու եւ ոռոգման ջրի սակագնի փոփոխութիւն չի նախատեսւում, նշում է համապատասխան կառոյցի ղեկավարը


Խմելու եւ ոռոգման ջրի սակագնի փոփոխութիւն չի նախատեսւում, նշում է համապատասխան կառոյցի ղեկավարը

  • 25-01-2011 22:33:46   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 25 ԻՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԷԱՆ Տապան։ 2010թ. ջրամատակարարող ընկերութիւնները ընդհանուր առմամբ 25 միլիարդ դրամի ներդրումներ են իրականացրել, կառուցուել է շուրջ 1000 կմ խողովակաշար, որից շուրջ 700- ը` ջրագծեր: Ջրային տնտեսութէան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասէանը իւնուարի 25-ին լրագրողներին նշել է, որ «պէտք է անել ամէն ինչ 2010- ի ներդրումային տեմպերը 2011- ին պահպանելու համար»։ : Ա. Անդրէասէանը գոհունակութիւն է եայտնել, որ բոլոր ջրամատակարարող ընկերութիւնների կողմից ջրամատակարարման տեւողութէան աւելացել է. «Հանրապետութիւնում ունենք մէկ ժամ աճ։ Տարբեր ընկերութիւններում, իհարկե, աճի տեմպը տարբեր է: Բաւականին մեծ արդիւնք ունենք Արմավիրի մարզում, Երեւանի հատուածում, դինամիկա կ'այ եւ «Հայջրմուղկոյուղու» տարածքում, որտեղ շուրջ 300 բնակվայր կ'այ , ինչպէս նաեւ «Լոռի» , «Շիրակ» ընկերութիւններում»,- ասել է կառոյցի ղեկավարը: Ա.Անդրէասէանը նաեւ հաւաստիացրել է, որ առաջիկայ տարիներին «առանձնակի տեղաշարժէր չեն նախատեսւում ինչպէս ոռոգման , այնպէս էլ խմելու ջրի սակագներում»:
  -   Հասարակութիւն