Բնապահպանութեան նախարարութեան 2011թ, ծրագրում Սեւանի վերականգնման ծրագիրն թիւ առաջինն է


Բնապահպանութեան նախարարութեան 2011թ, ծրագրում Սեւանի վերականգնման ծրագիրն թիւ առաջինն է

  • 25-01-2011 22:28:58   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 25 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ 2011թ. բնապահպանութեան նախարարութեան ծրագրերում առաջինը Սեւանայ լճի վերականգնման ծրագիրն է, որի շրջանակներում շարունակուելու են ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները: Այս մասին յունուարի 25-ին լրագրողներին յայտնել է Հայաստանի բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանը։ Ըստ նրա, 2011թ. նոր մանրաձկներ են յայտնուելու Սեւանայ լճում. Էնդեմիկ ձկնատեսակների պոպուլեացիայի համալրման ծրագրի համար պետբիւջէից յատկացուել է 60 միլիոն դրամ: Նախարարը նշել է, որ նախատեսուող օրէնսդրական փոփոխութիւններով «մենք ցանկանում ենք, որպէսզի բնապահպանական իրաւախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառուած վնասի հատուցման սակագներում տեղի ունենա փոփոխութիւն»: Նշուել է նաեւ, որ բնապահպանութեան նախարարութիւնը դեռ ուսումնասիրութիւններ է իրականացնում Երեւանում դելֆինարիումի հետ կապուած՝ յիշեցնենք, որ բնապահպանները ահազանգում են կենդանիներին անբարենպաստ պայմաններում պահելու, շահագործելու մասին։ Արամ Յարութիւնեանը նշել է, որ մինչեւ այսօր դելֆինարիումի շահագործման մասով խախտումներ չեն արձանագրուել:
  -   Տնտեսութիւն