ԱՄՆ -ի Լուիզիանայ նահանգի բնակիչները ստիպուած են լքել իրենց տները


ԱՄՆ -ի Լուիզիանայ նահանգի բնակիչները ստիպուած են լքել իրենց տները

  • 11-05-2011 08:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
 ԱՄՆ -ի Լուիզիանայ նահանգի աւելի քան 5000 բնակիչ ստիպուած լքում են իրենց տները` երկրի ամենախոշոր գետի` Միսսիսիպիի վարարումից առաջացաց ջրհեղեղի պատճառով: Ջուրն արդէն աստիճանաբար հասնում է նահանգի կենտրոնական շրջաններ: Իշխանութիւնները անհանգստանում են Թենեսիի սանիտարական վիճակի համար, որտեղ գետը իր հետ բերել է շուջ 1 տոննա աղբ: Իսկ Տունիկայ քաղաքում փողոցները հեղեղուած են ջրով եւ տեղաշարժուել հնարաւոր է միայն նաւակներով: Դատելով եղանակի կանխատեսումներից` Լուիզիանայում ջրհեղեղը կը շարունակուի մինչեւ այս ամսուայ վերջ:
  -   Միջազգային