Հայ-վրացական բանակցութիւնների օրակարգում, ինչպէս միշտ, վիրահայութեանը յուզող խնդիրներն էին


Հայ-վրացական բանակցութիւնների օրակարգում, ինչպէս միշտ, վիրահայութեանը յուզող խնդիրներն էին

  • 22-01-2011 19:27:37   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 22 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունուարի 22-ին արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը հանդիպեց Վրաստանի Նախագահի գլխաւորած պատուիրակութեան կազմում Հայաստան ժամանած իր վրացի գործընկերոջը` Գրիգոլ Վաշաձէին: Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները հանգամանալից քննարկեցին հայ-վրացական բազմաբովանդակ համագործակցութեանն առնչուող հարցերի լայն շրջանակ, անդրադարձան միջկառավարական յանձնաժողովի հերթական նիստի օրակարգին, իրաւա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրա-տնտեսական փոխգործակցութեան հարցերին, համատեղ ծրագրերի իրականացմանը: Էդուարդ Նալբանդեանն ու Գրիգոլ Վաշաձէն մտքէր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, համոզմունք յայտնելով, որ բոլոր առկայ խնդիրները պէտք է լուծուէն բացառապէս բանակցութիւնների միջոցով: Հանդիպմանը քննարկուեցին միջազգային կազմակերպութիւններում հայ-վրացական համագործակցութեանն առնչուող հարցեր: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան հաղորդագրութեան, ինչպէս միշտ, հայ-վրացական բանակցութիւնների օրակարգում էին վիրահայութեանը յուզող խնդիրները:
  -   Քաղաքական