Յունուարի 17-ից 21-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 60.1 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 67.3 մլն ԱՄՆ դոլար


Յունուարի 17-ից 21-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 60.1 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 67.3 մլն ԱՄՆ դոլար

  • 21-01-2011 17:18:12   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 21 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունուարի 17-ից 21-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 60 մլն 84 հազար 760 ԱՄՆ դոլար` 365.71 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 67 մլն 268 հազար 573 ԱՄՆ դոլար` 367.2 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 2 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 366.72 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 16 մլն 510 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 368.5 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Յունուարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 17.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 28.1մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն