Արդիականացւում է Չայկովսկու անուան դպրոցի ձայնադարանը<br />


Արդիականացւում է Չայկովսկու անուան դպրոցի ձայնադարանը

  • 21-01-2011 15:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի նախաձեռնութեամբ ու հովանաւորութեամբ հիմնանորոգւում ու արդիականացւում է Երեւանի Չայկովսկու անուան հանրակրթական երաժշտական դպրոցի ձայանադարանը (աուդիո-վիզուալ լաբորատորիան): «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլոյ հաղորդագրութեան, այն կհամալրուի ժամանակակից սարքավորումներով ու երաժշտական գործիքներով, այդ թւում` 7 ջութակ, 2 գալարափող, 2 ալտ, 1 թավջութակ եւ 2 հոբոյ: «Մինչ այսօր փորձել ենք բաւարարուել խորհրդային տարիներին ձեռք բերուած գործիքներով եւ անչափ ուրախ ենք, որ մեր սփիւռքահայ բարեկամների շնորհիւ դրանք համալրվեցին նորերով, իսկ 20-ամեայ դադարից յետոյ կվերաբացուի նաեւ մեր գալարափողի դասարանը»,- ասել է դպրոցի տնօրէն Մարտուն Կոստանդեանը: Հաստատութիւնը գործում է 1939 թուականից եւ միակ երաժշտական դպրոցն է Հայաստանում, որը համատեղում է մասնագիտական ու հանրակրթական ուսուցումը: Դպրոցի տնօրէնի խօսքով, այսօր դպրոցում ուսանում է աւելի քան 530 աշակերտ, եւ որպէս կանոն, Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի ուսանողների շուրջ 80%-ը Չայկովսկու անուան դպրոցի շրջանաւարտներն են լինում: «Հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի ստանձնած այս ծրագիրը, ինչ խօսք, կարեւոր է, քանի որ մեր պատանի երաժիշտների համար պարապմունքների պատշաճ պայմաններ են ստեղծւում, ինչը, վստահ եմ, ի վերջոյ կտանի նրանց դէպի մեծ բեմեր ու յաղթանակներ»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը:
  -   Հասարակութիւն