Հայ-ռումինական կապերն օժտուած են զգալի ներուժով եւ ունեն զարգացման որոշակի հեռանկարներ<br />


Հայ-ռումինական կապերն օժտուած են զգալի ներուժով եւ ունեն զարգացման որոշակի հեռանկարներ

  • 20-01-2011 15:32:00   |   |  Տնտեսութիւն
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 18-ին Հայաստանի դեսպան Համլետ Գասպարեանը հանդիպում է ունեցել Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառույցների նախարար Անկա Բոաջիուն (Anca Daniela Boagiu), ով ռումինական կողմից գլխաւորում է հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովը: Զրոյցի ընթացքում քննարկուել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները, այդ առումով կարեւորելով մարտի 10-ին նախատեսուած Միջկառավարական յանձնաժողովի 3-րդ նիստի գումարումը Բուխարեստում: Նիստի օրակարգում ընդգրկուած են առեւտրի, արդիւնաբերութեան եւ էներգետիկայի, ճանապարհային եւ երկաթուղային տրանսպորտի, գիւղատնտեսութեան, փոքր եւ միջին ձեռնարկութիւնների, ինչպէս նաեւ տուրիզմի ոլորտներում համագործակցութեան զարգացման հարցեր: Նախատեսւում է նաեւ Միջկառավարական նիստին զուգահեռ Բուխարեստում կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում` երկու կողմերի առեւտրատնտեսական հաստատութիւնների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցութեամբ: Հայկական պատուիրակութիւնը կգլխաւորի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, Միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Մանուկ Վարդանեանը: Հանդիպմանը անդրադարձ է կատարուել նաեւ կրթական եւ գիտատեխնիկական ոլորտում մի շարք ծրագրերի եւ համաձայնագրերի իրականացման հարցերին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, նոյն օրը Հ.Գասպարեանը հանդիպել է նաեւ Ռումինիայի ԱԳՆ եւրոպական հարցերով պետքարտուղար Բոգդան Աուրեսկուի (Bogdan Lucian Aurescu) հետ: Զրոյցի ընթացքում շոշափուել են հայ-ռումինական երկկողմ, ինչպէս նաեւ ԵՄ, մասնաւորապէս Արեւելյան գործընկերութեան նախաձեռնութեան, ինչպէս նաեւ Հիւսիսանտլանտեան դաշինքի եւ Սեւծովեան տնտեսական համագործակցութեան շրջանակներում յարաբերութիւնների խորացման հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-ռումինական կապերն օժտուած են զգալի ներուժով եւ ունեն զարգացման որոշակի հեռանկարներ: Այդ համատեքստում յատուկ ուշադրութիւն է դարձուել նախատեսուած օրակարգային միջոցառումների ու ծրագրերի ժամանակին եւ պատշաճ իրականացմանը, որոնք ընդգրկում են առեւտրի եւ տնտեսութեան, տուրիզմի, մշակոյթի, կրթութեան եւ գիտութեան ոլորտները, ինչպէս նաեւ ապակենտրոնացուած մակարդակով համագործակցութիւնը:
  -   Տնտեսութիւն