ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանը կը մասնակցի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդման հանդիսաւոր արարողութեանը
20-01-2011 10:45:55 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 20 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանը յունուարի 21-ին կը մասնակցի Բելառուսի վերընտրուած նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդման հանդիսաւոր արարողութեանը, որը տեղի կ'ունենայ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ նախագահի մամուլի գրասենեակը: