<br /> Բեռնար Ֆասիէ. Լեռնային Ղարաբաղի հարցով ենթայանձնաժողովի վերականգնումը հետապնդում է առաւել քաղաքական, քան ուղղակիօրէն գործնական նպատակներ <br />



Բեռնար Ֆասիէ. Լեռնային Ղարաբաղի հարցով ենթայանձնաժողովի վերականգնումը հետապնդում է առաւել քաղաքական, քան ուղղակիօրէն գործնական նպատակներ

  • 10-05-2011 20:17:52   | Հայաստան  |  Քաղաքական
2011թ. ԵԽ Խվ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթայանձնաժողովի վերականգնումը ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չաուշօղլուի անձնական նախաձեռնութիւնն է, զուտ ֆորմալ որոշման արդիւնք, որը հետապնդում է առաւել քաղաքական, քան ուղղակիօրէն գործնական նպատակներ։ Եխխվ-ում Հայաստանի պատուիրակութեան անդամ, ԱԺ Եւրոպական ինտէգրման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբեանի (ԲՀԿ) նամակին ի պատասխան այս մասին յայտնել է Լեռնային Ղարաբաղի կարգաւորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։ Ինչպէս Ազգային ժողովի պատգամաւորների յայտարարութիւնների ժամին մայիսի 10-ին յայտնեց Ն.Զոհրաբեանը, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահողը ուղղակիօրէն փաստում է այն, ինչի մասին բազմիցս արձանագրել է հայկական կողմը՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթայանձնաժողովի վերակենդանացումը դա բացառապէս ԵԽԽՎ նախագահ Չաուշօղլուի անձնական նախաձեռնոութիւնն է եւ ունի մէկ նպատակ՝ Եխխվ-ում ունենալ ԼՂ հարցով հակահայ բանաձեւ եւ այն «պարտադրել կատարման համար»։ Ուստի Բհկ-ն վերահաստատում է իր որոշումը չմասնակցել մի խաղի, որի արդիւնքն ի սկզբանէ կանխորոշուած է։ Ըստ ԱԺ պատգամաւորի, Բ.Ֆասիեն ի գիտութիւն է ընդունել իր մտահոգութիւնը, որ առկայ է վտանգ, որ յիշեալ յանձնաժողովի աշխատանքները կարող են միջամտել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարուող բանակցութիւներին։ «Ես այսօր նամակը փոխանցել եմ նաեւ Երեւանում գտնուող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին՝ ակնկալելով նրա արձագանքը Լեռնային Ղարաբաղի խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից այդ խնդրի վերաբերեալ ոչ պրոֆէսիոնալ պատկերացումներ ունեցող կառոյց տարալուծելու ԵԽԽՎ թուրք-ադրբեջանական տանդեմի փորձերի վերաբերեալ»,- ասաց Ն.Զոհրաբեանը։
  -   Քաղաքական