Էդվարդ Նալբանդեանը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի եւ Յունաստանի արտգործնախարարների հետ<br />


Էդվարդ Նալբանդեանը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի եւ Յունաստանի արտգործնախարարների հետ

  • 19-01-2011 18:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանը, ով Նիկոսիայում էր գտնւում պետական այցով Կիպրոս ժամանած ՀՀ նախագահին ուղեկցող պատուիրակութեան կազմում, հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուին: Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները քննարկել են հայ-կիպրական յարաբերութիւնների յետագայ զարգացմանն առնչուող հարցերի լայն շրջանակ, մասնաւորապէս` միջազգային կազմակերպություններում փոխգործակցութեան, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատուութիւնների անցկացման, տնտեսական համագործակցութեան եւ մշակոյթային փոխանակումների ակտիւացման ուղղութեամբ ձեռնարկուելիք քայլերը: Է.Նալբանդեանը նշել է, որ 2009թ.-ին Կիպրոսի նախագահի պետական այցը Հայաստան, ինչպէս նաեւ Հայաստանի նախագահի պետական այցը Կիպրոս, նրանց միջեւ ձեռք բերուած պայմանավորվածությունները նոր էջ են բացում երկկողմ յարաբերութիւններում, եւ դա վկայում է Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ համակողմանի համագործակցութիւնն աւելի խորացնելու եւ ամրապնդելու պատրաստակամութեան մասին: Է.Նալբանդյանն ու Մ.Կիպրիանուն անդրադարձել են Հայաստան-Եվրոմիություն յարաբերութիւններին, քննարկել Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան եւ Արեւելյան գործընկերութեան ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցութեան հնարաւորութիւնները: Հայաստանի եւ Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաեւ կիպրական հիմնահարցի եւ արցախեան հիմնախնդրի վերաբերեալ: Յունվարի 19-ին Աթէնքում Է.Նալբանդեանը հանդիպում է ունեցել Յունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցասի հետ: Արտգործնախարարները գոհունակութեամբ նշել են, որ ՀՀ նախագահի պետական այցը Յունաստան նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ պետութիւնների եւ ժողովուրդների յարաբերութիւններին ու տարբեր ոլորտներում փոխգործակցությանը: Է.Նալբանդյանն ու Դ.Դրուցասն անդրադարձել են Հայաստան-Եվրոմիություն համագործակցութեանը, այդ ձեւաչափում իրականացyող ծրագրերին, ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցութիւններին, վիզային ռեժիմի դիւրացմանն առնչուող հարցերի: Նրանք կարեւորել են իրենց ղեկավարած գերատեսչութիւնների միջեւ պարբերական խորհրդատուութիւնների անցկացումը, միջազգային կազմակերպություններում համագործակցութեան սերտացումը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, Էդվարդ Նալբանդեանը իր կիպրացի եւ յոյն գործընկերներին հրաւիրել է այցելել Հայաստան:
  -   Քաղաքական