ԱՍԱԼԱ-ին միշտ էն յիշելու


ԱՍԱԼԱ-ին միշտ էն յիշելու

  • 19-01-2011 16:21:11   | Հայաստան  |  Յօդուածներ
Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ թուրքերը կրկին յիշել էն Ասալա-ին (1): Նրանք Ասալա-ին յիշելու մի քանի պատճառներ ունէն: Թուարկենք դրանք. 1. 21-րդ դարի սկզբին արեւմուտքի կողմից Թուրքիայի վրայ դրուած պատերազմական նոր յանցագործութիւնները Բալկաններ - Միջին Արեւելք - Կովկաս - Աֆղանստան գծով իրականացնելու յանձնառութիւնը ինչ-որ կերպ արդարացնելու ցանկութիւնը: 2. 1975-1985 թթ. Սփիւռքում Ասալա-ի կողմից կազմակերպուած հայ ազգային ազատագրական պայքարի կրկնութիւնը թոյլ չտալու պատրանքը: 3. 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին մարդկութեան եւ հայութեան դէմ իրականացուած սեփական յանցագործութիւնները կոծկելու եւ անկասելի պատասխանատուութիւնից ու անխուսափելի հատուցումից խուսափելու անիրատեսական ձգտումները: 1. 21-րդ դարի սկզբին նոր պատերազմական յանցագործութիւններն արդարացնելու ցանկութեան մասին Յունուարի սկզբներին Անկարայում եւ Կարինում Ահմէդ Դաւութօղլուի գլխաւորութեամբ կայացած Թուրքիայի դեսպանների 3-րդ համաժողովին առանձին տեղ է յատկացուել Ասալա-ին: Ուշադրութեան կենտրոնում է եղել դեռ անցեալ տարի աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական դիւանագիտական ներկայացուցիչներին ուղարկուած նամակները, որոնցում Ասալա-ի անդամները զգուշացնում էին, որ իրենք դեռ գործում էն: Մենք չգիտենք, թէ տարբեր երկրներում գործող թուրքական դեսպանատներն իրօք Ասալա-ից նամակներ ստացել էն, թէ ոչ: Նկատենք միայն, որ ներկայացուած փաստը Ասալա-ի ձեռագրին չի համապատասխանում: Ասալա-ն թուրքական դեսպանատներին երբեւէ նամակներ չի ուղարկել եւ գործել է լրատուամիջոցներին յատուկ յայտարարութիւններ ուղարկելու եղանակով: Իրականում, ինչ նոր տարածաշրջանային գլոբալ ծրագրերի մասին է խօսքը, որի պատճառով թուրքերը ստիպուած եղան կրկին յիշել Ասալա-ին: Քանի որ յիշել էն Ասալա-ին, մենք էլ յիշենք թուրքերի ու նրանց դաշնակիցների ապագային միտուած ծրագրերը: Ընդամէնը երկու տարի առաջ` 2009-ի Ապրիլին, ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման պաշտօնական այցով եղաւ Թուրքիայում, որը թուրքերն անուանեցին ,պատմականէ (2): Այցի շրջանակներում ԱՄՆ նախագահն արծարծեց երեք հիմնական խնդիր` Թուրքիայում քրդերի հարցը, հայ-թուրքական յարաբերութիւնների հարցը եւ տարածաշրջանային գլոբալ ծրագրերում Թուրքիայի մասնակցութեան հարցը: ԱՄՆ նախագահը հանդիպումներ ունեցաւ քրդերի առաջնորդների հետ եւ հաւաստիացրեց, թէ քաջատեղեակ է ու աջակցում է քրդերի պայքարին, միայն թէ դա պէտք է իրականացուի խաղաղ միջոցներով (3): Հայ-թուրքական յարաբերութիւնների հետ կապուած ԱՄՆ նախագահը հանդիպեց Էդուարդ Նալբանդեանի, Ալի Բաբաջանի եւ Միշել-քալմի Ռեյի հետ: Հանդիպմանը քննարկուեց հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման հարցը եւ ԱՄՆ նախագահը կոչ արեց կողմերին համաձայնութեան գալ (4): ԱՄՆ նախագահը Թուրքիային հրաւիրեց աւելի յանձնառու եւ պատասխանատու դեր ստանձնել Բալկաններից Միջին Արեւելք, Կովկասից` Աֆղանստան ընկած տարածքներում: Ասպիսին է տարածաշրջանային գլոբալ ծրագրի այն ամբողջական պատկերը, որն արեւմուտքը, աւելի ճշգրիտ` ԱՄՆ - Իսրայէլ - ԵՄ ալեանսը, ձգտում է գործողութեան մէջ դնել Թուրքիայի միջոցով: Այդ մեծ ծրագրի մաս էն կազմում նաեւ Իսրայէլ - Թուրքիայ թատերականացուած հակասութիւնները, որոնք օգնելու էն թուրքական քաղաքական վերնախաւին աւելի անկաշկանդ իրականացնելու իրենց վրայ դրուած յանցագործ ծրագրերը: Որովհետեւ բացարձակ միամտութիւն է կարծել, թէ անցեալի յանցագործութիւնների ու մեղքերի բեռից չազատագրուած, աւելին` այդ մեղքերը ընդունելուց հրաժարուող ժամանակակից Թուրքիան կարող է որեւէ դրական կամ զրոյ դերակատարութիւն ունենալ Մակ-ում, միջազգային դիւանագիտական յարաբերութիւններում, տարածաշրջանային ռազմա-քաղաքական ծրագրերում, ինչպէս նաեւ Նատօ-ի կազմում եւ դրանից դուրս: Այնուհանդերձ նշենք, որ առաջին խնդիրը, այսինքն` Թուրքիայում ապրող քրդերի խնդիրը ներկայի Թուրքիայի սահմաններում լուրջ զարգացում չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ չէն կնքուել Հայաստան-թուրքիայ Արձանագրութիւնները եւ քանի դեռ Հայաստանը չի հրաժարուել բռնազաւթուած տարածքների նկատմամբ ունեցած իր միանգամայն օրինական իրաւունքներից: Բանն այն է, որ ենթադրւում է, թէ Արձանագրութիւնների վաւերացումից յետոյ է միայն, որ հնարաւոր է սկսել Թուրքիայի մասնատման գործընթացը եւ դրանից յետոյ է միայն, որ նախատեսւում է ստեղծել պայմաններ այդ տարածքները ,նուիրաբերելուէ Թուրքիայի քրդերին (5): Երկրորդ խնդիրը, ինչով կարեւորւում էր ԱՄՆ նախագահի այցը Թուրքիայ դա Հայաստան-թուրքիայ Արձանագրութիւններն ու այսպէս կոչուած ,հայ-թուրքական երկխօսութիւնըէ կեանքի կոչելու հարցը: 2008-ի Յունիսին ԱՄՆ պէտքարտուղար Կ'ոնդոլիզայ Ռայսի օգնական Դենիել Ֆրիդը այդ խնդիրը ձեւակերպել էր այնպէս. ,հայաստանը պէտք է պատրաստ լինի ճանաչել առկայ սահմանը եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարաւոր ջանքերինէ (6): Ասուածը նշանակում է, որ Թուրքիան ճիշտ է մասնատուելու է եւ այնտեղից մասնահանումներ էն լինելու… այլոց համար, բայց Հայաստանը այդ մասնատումից հայրենի տարածքների ազատագրման յոյս պէտք չէ ունենա, աւելին` ԱՄՆ պէտքարտուղարութեան համար ցանկալի է, որ Հայաստանը դրանից կամաւոր հրաժարուի: Եւ կար, վերջապէս, երրորդ, հնարաւոր է ամենակարեւոր խնդիրը, դա Թուրքիայի վրայ դրուած նոր պարտաւորութիւնների հարցն էր, աւելի պարզ` երրորդ կողմի համար ,կրակից շագանակ հանելուէ եւ երրորդ կողմի փոխարէն ,սեւ գործնէ անելու տարածաշրջանային նոր ծրագիրը: Այդ մասին ԱՄՆ նախագահի պաշտօնական այցից մէկ ամիս անց արդէն բարձրաձայնում էր Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմէդ Դաւութօղլուն (7): Նշանակում էր դա արդեօք, որ թուրքական քաղաքական վերնախաւը ստանձնել է արեւմուտքի կողմից Թուրքիայի վրայ դրուած ռազմա-քաղաքական նոր գործողութիւններն իրականացնելու յանձնառութիւնը, ցոյց կը տայ ժամանակը: Բոլոր դէպքերում բնական հարց է ծագում, այդ ի՞նչ էր անելու եւ, տակաւին, ի՞նչ է անելու ժամանակակից Թուրքիան Բալկաններում, Մերձաւոր Արեւելքում, Կովկասում, Աֆղանստանում ու Պակիստանում (հնարաւոր է նաեւ Հնդկաստանում ու Չինաստանում): Քանի որ իրենց համար միշտ դժուարութիւն է ներկայացնել անկեղծ խոստովանանքը` մենք ասենք. իրականացնելու է նոր ագրեսիաներ, պատերազմ, բռնութիւն, ցեղասպանութիւն, մարդկութեան դէմ ուղղուած այլ եւ այլ յանցագործութիւններ, որոնցում ամենեւին էլ ակնառու չի լինելու արեւմուտքի հետքը, արեւմուտքի ծրագրային յորդորն ու խորհրդատուական յենքը, կազմակերպչական դերն ու նշանակութիւնը: Այս իմաստով վերջին ուղղորդումը եկել է Եւրոմիութիւնից, աւելի ճշգրիտ` Եմ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդից, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Քեթրին Էշտօնը: ,եւրամիութեան 27 երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 13-ին որոշում էն ընդունել խորացնել յարաբերութիւնները Թուրքիայի հետ Աֆղանստանում, Մերձաւոր Արեւելքում, Բալկաններում եւ Հարաւային Կովկասում առկայ խնդիրների վերաբերեալ: ԱԳՆ ղեկավարների յայտարարութեան մէջ նաեւ նշւում է, որ Թուրքիան դարձել է տարածաշրջանի առաջատար երկրներից մէկը, եւ Եմ-ը պէտք է ամրապնդի Թուրքիայի հետ համագործակցութիւնը Աֆղանստանում, Մերձաւոր Արեւելքում, Բալկաններում եւ Հարաւային Կովկասում իրականացուող միասնական քաղաքականութեան շրջանակներումէ (8): Եզրակացութիւն: Երրորդ համաշխարհային պատերազմն ու զուգահեռ հրահրուող քաոսը նախատեսւում է իրականացնել Բալկաններ, Միջին Արեւելք, Կովկաս, Աֆղանստան-պակիստան գծով: Դրա համար արեւմուտքին անհրաժեշտ է համալրել Նատօ-ի շարքային զօրակազմը քրդերով, թուրքերով, Կոսովոյի ալբանացիներով… ինչպէս նաեւ ամէն կերպ իր ծրագրերի մէջ ներքաշել թուրքական զինուած ուժերը` ի հարկին մնալով աննկատ, մնալով ստուերում: Ծրագիրն անվրէպ եւ ճշգրիտ իրականացնելու համար անհրաժեշտ է ինչ որ բան խոստանալ քրդերին, օրինակ` Արեւմտեան Հայաստանը, ինչ որ բան թուրքերին, օրինակ` գերակայ դիրք իսլամական աշխարհում, ինչ որ բան հայերին, օրինակ` Հայոց ցեղասպանութեան ճանաչում եւ, միգուցէ, դրամական ինչ-ինչ փոխհատուցում: Հասկանալի է բարդ խնդիր է, նոյնիսկ անիրագործելի: Այդ իմաստով շատ հետաքրքիր կը լինէր իմանալ այդ գաղափարների ու ծրագրերի հեղինակի անունը: Սակայն, այդ երբ է եղել, որ արեւմտեան քաղաքական շրջանակները հետաքրքրուել էն իրենց առաջադրուած ռազմա-քաղաքական ծրագրերի հեղինակների հոգեկան առողջութեան հարցերով եւ կամ հրաժարուել դրանք իրականացնելուց: Լաւագոյն դէպքում յետաձգել էն դրանք, ինչպէս Հայերի ցեղասպանութիւնը աւարտին հասցնելու ծրագրերը 1920-ականներից յետաձգեցին մինչեւ 1980-90-ական թթ. եւ մինչեւ մեր օրերը: Որոնք էն այս ծրագրերի իրականացման արգելքները: Որքան էլ տարօրինակ հնչի` դրանցից էն պատմական յիշողութիւնն ու պատասխանատուութիւնը, որոնք հետապնդում էն ոչ միայն հայերին, այլեւ թուրքերին… եւ մնացեալին, քանի որ այնտեղ յստակուած էն պատմական դերակատարութեան եւ պատմական պատասխանատուութեան հարցերը: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ քրդերին խոստացել էին Քրդական օջախ, հայերին` բարենորոգումներ Հայկական վիլայեթներում, թուրքերին` Օսմանեան կայսրութեան ընդարձակում դէպի Միջին Ասիա… ԹԷ նրանցից ամէն մէկն ինչ ստացաւ, այդ թւում եւ անհակատական մակարդակներում, բոլորին է յայտնի… Պատմութիւնը կարող է կրկնուել միայն նրանց համար, ովքեր կամ անյուսալիօրէն յիմար էն, կամ յատուկ ցանկութիւն ունէն կրկնելու պատմական դերակատարութեան եւ պատմական պատասխանատուութեան արդէն փորձուած իրողութիւնները: Սակայն, իսկապէ՛ս, նոր ճանապարհ պէտք է ընտրել նաեւ այս հարցում եւ պատմական դաժան փորձառութիւնից ելնելով, ինչպէս նաեւ մեկնելով այն փաստից, որ հայկական խնդիրները միջազգային քաղաքական յարաբերութիւններում մշտապէս ,տարբերուելու ենէ Կոսովոյի, Սուդանի, Աբխազիայի, Օսիայի… խնդիրներից, հայութիւնն ու Հայաստանը ամբողջական ու լիակարժէք իրաւունքներ ունէն հասարակական ու իրաւական, ռազմական ու քաղաքական բոլորովին նոր նախաձեռնութիւններով հանդէս գալու եւ դրանցով առաջնորդուելու: Այսքանը այն հիմնական պատճառներից մէկի մասին, որի համար յանկարծ յիշեցին Ասալա-ին, այս դէպքում` թուրքերը: Ասալա-ին յիշելու այլ պատճառների, ինչպէս նաեւ թուրքերի եւ նրանց դաշնակիցների առնուազն վերջին 100 տարիներին մարդկութեան դէմ ուղղուած յանցագործ ծրագրերի եւ գործողութիւնների մասին կը խօսենք յաջորդ յօդուածներում: ,ուխտ Արարատիէ, Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱՅ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկեալների հասարակական նախաձեռնութիւն 18.01.2011 Յղումներ եւ նիւթեր 1. Թուրքերը մշակում էն “հայկական պնդումներին հակադարձելու” քայլեր: Թուրք սիւնակագիր Ութքու Չաքըրօզերն անդրադարձել է անցեալ շաբաթ Անկարայում եւ Կարինում (ներկայիս` Էրզրում) կայացած Թուրքիայի դեսպանների 3-րդ համաժողովին` նշելով, որ դրա հիմնական թեման եղել է Հայկական հարցը, փոխանցում է HyeTert-ը: “համաժողովի ընթացքում հիմնականում քննարկուել էն Հայոց ցեղասպանութեանը, հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, ինչպէս նաեւ ԱՍԱԼԱՅ–ի առնչուող թեմաները”,-նշում է Չաքըրօզերը եւ հաւելում, որ “150 դեսպանների եւ դեսպանատների ներկայացուցիչների հետ համաժողովին մասնակցել է նաեւ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայութեան (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը”: “արտգործնախարար Ամեթ Դաւութօղլուի գլխաւորութեամբ կայացած համաժողովի օրակարգում առանձին տեղ էր յատկացուած նաեւ Ասալա-ին: Ուշադրութեան կենտրոնում էր դեռ անցեալ տարի աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական դիւանագիտական ներկայացուցիչներին ուղարկուած նամակները, որոնցում Ասալա-ի անդամները զգուշացնում էին, որ իրենք դեռ գործում են”: Յօդուածագիրը նաեւ հաւելում է, որ Ասալա-ի հետ կապուած քննարկումներին մասնակցել է MIT-ի ղեկավարը: (HayNews.am, 12.01.2011) 2. Նախագահ Բարաք Օբամայի այցելութիւնը Թուրքիայ պատմական է պաշտօնական Անկարայի համար այն առումով, որ մինչ այդ ԱՄՆ նորընտիր նախագահը ոչ թէ առաջինն էր այցելում, այլ պաշտօնավարման առաջին կամ երկրորդ տարում Սպիտակ տանը ինքն էր ընդունում Թուրքիայի նախագահին եւ որպէս կանոն ունենում 10-12 րոպէ տեւողութեամբ առանձնազրոյց: Պատասխան այցը Թուրքիայ կատարւում էր ոչ միշտ, անհրաժեշտութեան դէպքում միայն: Այսինքն` Օբաման մեկնելով Անկարայ, խախտել է ԱՄՆ նախագահների Թուրքիայ այցելութեան կարգը: Կարեւոր է նաեւ այն, որ Թուրքիան դարձել է ԱՄՆ նախագահի Եւրոպա կատարած շրջագայութեան վերջին կանգառը: Դրանով էլ թերեւս ընդգծուել է, որ Եւրոմիութեան հետ անդամակցութեան բանակցութիւններով վարող Թուրքիան եւրոպական ընտանիքի մաս է կազմում: (Յակոբ Չաքրեան, “ազգ”, 06.04.2009) 3. DTP կուսակցութեան առաջնորդ Ահմէդ Թիւրքը PKK-RգJ TV հեռուստաալիքին մեկնաբանութիւններ է արել Թուրքիայի Միլլի մէջլիսում ԱՄՆ նախագահի հետ իր հանդիպման մասին: Ինչպէս գրում է “զաման” թերթը, ըստ Թիւրքի, Օբաման ասել է, որ ինքը քրդերի բարեկամ է եւ կողմնակից դեմոկրատական քաղաքական յենքով քրդերի պայքարին: Թիւրքն ասել է, որ Միլլի մէջլիսի խօսնակի առանձնասենեակում իր հետ ծանօթանալիս Օբաման ուրախութիւն է արտայայտել ծանօթանալու ընդդիմութեան մէջ գտնուող եւ քաղաքական դաշտում գործող քրդական առաջնորդի հետ: “էս տեսայ, որ Օբաման տիրապետում է քրդական հարցին վերաբերող տեղեկատուութեանը”,- ասաց Թիւրքը: (“գոլոս Արմէնիի”, 09.04.2009, էջ 4) 4. Ստամբուլում կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Հայաստանի, Թուրքիայի ու Շուեյցարիայի արտգործնախարարների հետ: Օբամայի հանդիպումը Էդուարդ Նալբանդեանի, Ալի Բաբաջանի եւ Միշել-քալմի Ռեյի հետ տեղի է ունեցել Ստամբուլի Դօլմաբախչէ պալատում: Ինչպէս հաղորդում է Սպիտակ տան պաշտօնական ներկայացուցիչը, հանդիպմանը քննարկուել է հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման հարցը: ԱՄՆ նախագահը կոչ է արել կողմերին համաձայնութեան գալ: Հանդիպումն անցել է “քաղաքակրթութիւնների երկխօսութիւն” գագաթնաժողովի շրջանակներում, որն ընթանում է Ստամբուլում Թուրքիայի եւ Իսպանիայի վարչապետների հովանաւորութեամբ: (PanARMENIAN.Net, 07.04.2009 11:33 GMT+04:00) 5. “նուիրաբերել” եզրը Ռալֆ Պիտերսի նախասիրած ձեւն է, երբ նա խօսում է Հայկական հարցի մասին: Մասնաւորապէս, այդ հարցում նա գրել է. “իսկ մի սարսափելի չարագործութիւն, ինչպիսին է հայերի հանդէպ հոգեվարքի մէջ գտնուող Օսմանեան կայսրութեան ցեղասպանութիւնը, երբեք չի կարող փոխհատուցուել տարածքային նուիրատուութեամբ”: (Ռալֆ Պիտերս, “միջին Արեւելքի նոր քարտէզը ըստ արիւնակցական կապերի եւ հաւատի նմանութիւնների”, “ազգ”, 25.08.2006) 6. ԱՄՆ պէտքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդ. “հայաստանը պէտք է պատրաստ լինի ճանաչել առկայ սահմանը եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարաւոր ջանքերին: Հայաստանը պէտք է յայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի: Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմութեան մութ էջերի հետ, որքան էլ դա դժուար լինի”: (“ազգ”, 20.06.2008) 7. Թուրքիան պէտք է առաւել ակտիւ դեր կատարի Մերձաւոր Արեւելքում ու Բալկաններում, սակայն նրա յարաբերութիւններն Արեւմուտքի հետ նախկինի պէս առաջնային էն լինելու: Այդ մասին յայտարարել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ահմէդ Դաւուդօղլուն: Նրա խօսքերով, Թուրքիան պէտք է ստանձնի այնպիսի երկրի դեր, որն ազդում է Մերձաւոր Արեւելքի, Բալկանների եւ Կովկասի քաղաքականութեան վրայ: Թուրքիան այն երկիրը չէ, որը լոկ արձագանքում է ճգնաժամերին, այն պէտք է արդիւնաւէտ կերպով կանխի դրանք: Դա վերաբերում է նաեւ Թուրքիային դերին Նատօ-ում, միջնորդական ջանքերին Իսրայէլի ու արաբական երկրների միջեւ, Կովկասի հակամարտութիւնների հանգուցալուծմանը”,-ասել է Դաւուդօղլուն` յաւելելով, որ Եմ-ն ու Նատօ-ն անվտանգութեան եւ կայունութեան միջեւ հաւասարակշռութեան հաստատման քաղաքականութեան առաւել կարեւոր օղակներն էն, գրում է “հիւրիեթ դեյլի նիւսը: (PanARMENIAN.Net, 02.05.2009 20:43 GMT+04:00) 8. Եմ-ը ակտիւացնում է Թուրքիայի հետ յարաբերութիւնները Հարաւային Կովկասում իրականացուող քաղաքականութեան իրականացման հարցում: Եւրամիութեան 27 երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 13-ին որոշում էն ընդունել խորացնել յարաբերութիւնները Թուրքիայի հետ Աֆղանստանում, Մերձաւոր Արեւելքում, Բալկաններում եւ Հարաւային Կովկասում առկայ խնդիրների վերաբերեալ: ԱԳՆ ղեկավարների յայտարարութեան մէջ նաեւ նշւում է, որ Թուրքիան դարձել է տարածաշրջանի առաջատար երկրներից մէկը, եւ Եմ-ը պէտք է ամրապնդի Թուրքիայի հետ համագործակցութիւնը Աֆղանստանում, Մերձաւոր Արեւելքում, Բալկաններում եւ Հարաւային Կովկասում իրականացուող միասնական քաղաքականութեան շրջանակներում: (7օr.am, 13.12.2010)
  -   Յօդուածներ