Մեկնարկել է յաւակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը


Մեկնարկել է յաւակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

  • 19-01-2011 14:51:49   | Հայաստան  |  Հայտարարություններ
հհ կրթութեան եւ գիտութեան նախարարի հրամանով մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատութեան ղեկավարման իրաւունքի (հաւաստագրի) համար քննութեան կազմակերպման գործընթացը: Քննութիւններին կարող էն մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր աւարտել էն 2010 թ. մայիսի 18-ի <<Հանրա-կրթա-կան ուսումնական հաստատութեան ղեկավարման իրաւունք (հաւաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման եւ վերապատրաստող կազմակերպութեան ընտրութեան կարգով>> նախատեսուած վերա-պատ--րաստման դասընթացները: Քննութիւններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւեալ փաստաթղթերը. դիմում նախարարի անունով / Ձեւ-2/. վկայական վերա-պատ--րաստման դասընթացներին մասնակցելու վերաբերեալ. բարձրագոյն կրթութեան դիպլոմի պատճէնը. աշխատանքային գրքոյկի բնօրինակը եւ պատճէնը կամ քաղուածքը. անձնագրի պատճէնը, 3x4 չափսի մէկ լուսանկար: Քննութիւններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել 2011թ. յունուարի 20-ից մինչեւ փետրուարի 5-ը ներառեալ, ժամը` 1000-ից 1300-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութեան անձնակազմի կառավարման վարչութիւն /հասցէն` Գլխաւոր պողոտայ, Կառավարական տուն, 3, հեռախօս` 583-483/:
  -   Հայտարարություններ