Մայր Աթոռի երգչախումբը ելոյթ է ունեցել Մոսկուայի երաժշտութեան միջազգային տանը<br />


Մայր Աթոռի երգչախումբը ելոյթ է ունեցել Մոսկուայի երաժշտութեան միջազգային տանը

  • 18-01-2011 19:38:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
ՄՈՍԿՈՒԱ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգչախումբը հանդէս է եկել Մոսկուայի երաժշտութեան միջազգային տան Սվետլանովսկյան սրահում: Երգչախումբը ժամանել էր Մոսկուա` մասնակցելու հոգեւոր երաժշտութեան Ս. Ծննդեան առաջին փառատօնին` կազմակերպուած Մոսկուայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի օրհնութեամբ: Մայր Աթոռի երգչախումբը Ռուբէն Շարբաթեանի գլխաւորութեամբ կատարել է միջնադարեան եւ ժամանակակից հեղինակների հայ հոգեւոր երգեր: Հնչել են Կոմիտասի, Եկմալեանի, Նարեկացու, Ալեքսանդր Յարութիւնեանի, Օհան Դուրեանի ստեղծագործությունները: Մենակատարներ Սարգիս Թորոսեանի, Կարինէ Ավեստիսյանի, Առնոլդ Քոչարեանի, Արմինէ Օջախյանի կատարմամբ հանդիսատեսն ունկնդրել է «Տեր Ողորմեա», «Ով զարմանալի», «Սուրբ-Սուրբ», «Հավուն, հավուն», «Գթա Տեր» երգերը: Ս. Ծննդեան առաջին այս փառատոնի նախաձեռնողներից է նաեւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմը: Համերգի աւարտից յետոյ թեմակալ առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսեանը հանդիպել է երգիչների հետ, շնորհաւորել նրանց գեղեցիկ կատարումների համար: «Թող այս հավատարմությամբ ու նուիրումով, որ ծառայում եք ազգին, եկեղեցուն, Աստուած օրհնի ձեզ: Մենք էլ ուրախանանք եւ գօտեպնդուենք, որ մեր ազգը հզօր է այսպիսի զավակներով»,- ասել է սրբազան հայրը: Ս. Ծննդեան մոսկովեան փառատօնին մասնակցում են նշանաւոր երգչախմբեր աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնը կաւարտուի յունվարի 23-ին:
  -   Մշակոյթ