Հայաստանի պաշտպանութեան նախարարն ընդունել է Եւրոպայի խորհրդի Մարդու իրաւունքների հանձնակատարին<br />


Հայաստանի պաշտպանութեան նախարարն ընդունել է Եւրոպայի խորհրդի Մարդու իրաւունքների հանձնակատարին

  • 18-01-2011 16:42:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանի եւ այցով Հայաստան ժամանած Եւրոպայի խորհրդի Մարդու իրաւունքների յանձնակատար Թոմաս Համարբերգի յունվարի 18-ի հանդիպմանը քննարկուել են ՀՀ զինուած ուժերում մարդու իրաւունքներին առնչուող հարցեր: ՀՀ պաշտպանութեան նախարարը Թ.Համարբերգին ներկայացրել է մարդու իրաւունքների պաշտպանութեան մեխանիզմների կատարելագործման ուղղութեամբ ՀՀ զինուած ուժերում իրականացուող բարեփոխումները: Ս.Օհանյանը եւ Թ.Համարբերգը համակարծիք են եղել, որ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը զինուած ուժերում ամրապնդելու համար անհրաժեշտ է ակտիւացնել աշխատանքները զինծառայողների իրավագիտակցության բարձրացման եւ իրաւախախտումների դէմ արդիւնաւէտ պայքարի ուղղութեամբ:
  -   Մարդու իրաւունքներ