<br /> Նորանշանակ նախարարը ջանքեր է գործադրելու, որպեսզի մարտիմեկյան դեպքերի նման հետընտրական զարգացումներ այսուհետ չլինեն<br />



Նորանշանակ նախարարը ջանքեր է գործադրելու, որպեսզի մարտիմեկյան դեպքերի նման հետընտրական զարգացումներ այսուհետ չլինեն

  • 17-01-2011 19:52:12   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 17 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արդարադատութեան նորանշանակ նախարար Հրայր Թովմասեանը` որպէս մարդ, ցաւում է, որ իր երկրում տեղի էն ունեցել մարտիմէկեան դէպքեր, իսկ որպէս նախարար ջանքեր է գործադրելու, որպէսզի նման հետընտրական զարգացումներ Հայաստանում այսուհետ չլինէն: Այս մասին նա յայտնեց յունուարի 17-ի ասուլիսում: «Էս իմ նախորդ հրապարակման մէջ երբեք արդարութեան կամ անարդարութեան մասին չեմ խօսել, առկայ իրավիճակի լուծում եմ առաջարկել, որ միգուցէ լաւագոյն ճանապարհը գործերի կարճումն է, բայց այսօր մենք գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի` օրինական ուժի մէջ մտած դատավճիռների հետ»,-ասաց նա` յաւելելով, որ «դա կարող ենք գնահատել որպէս հնարաւորութիւն կամ որպէս քայլ, որը չի արուել»: Հ.Թովմասեանն ընդգծեց նաեւ, որ «քաղբանտարկեալ» հասկացութիւնը քաղաքական է եւ օգտագործւում է քաղաքական գործիչների կողմից, իսկ իրաւական նման հասկացութիւն գոյութիւն չունի: Առաջիկայ օրերին Եւրոպայի խորհրդի Մարդու իրաւունքների յանձնակատար Թոմաս Համարբերգի Հայաստան կատարելիք այցի վերաբերեալ նախարարը նշեց, որ նա «թերեւս ինքը կ'ամփոփի, թէ Հայաստանն իր ստանձնած պարտաւորութիւններից որոնք է կատարել, որոնք` ոչ»: «Այստեղ պէտք է գնահատուի` կայ քաղաքական իշխանութիւն, որը պատրաստ է, ունակ է, ցանկութիւն ունի այդ խնդիրները լուծելու, թէ ոչ: Էս վստահեցնում եմ, որ կայ այդ կամքը եւ այդ ուժը»,-յայտարարեց նախարարը:
  -   Քաղաքական