Յունվարի 18-21-ին Հայաստան կայցելի Եվրոխորհրդի Մարդու իրաւունքների հանձնակատարը<br />


Յունվարի 18-21-ին Հայաստան կայցելի Եվրոխորհրդի Մարդու իրաւունքների հանձնակատարը

  • 17-01-2011 14:22:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 18-21-ին Հայաստանում է գտնուելու Եւրոպայի խորհրդի Մարդու իրաւունքների յանձնակատար Թոմաս Համարբերգը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, ՀՀ իշխանութիւնների հետ Յանձնակատարի հետ երկխօսութիւնը հիմնականում կենտրոնացած է լինելու մարդու իրաւունքներին առնչուող հարցերի վրայ: Թ.Համարբերգը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատութեան եւ պաշտպանութեան նախարարների, գլխաւոր դատախազի ու ոստիկանութեան պետի հետ, ինչպէս նաեւ խորհրդարանական կոալիցիայի եւ ընդդիմութեան ներկայացուցիչներ հետ: Այցի կապակցութեամբ ՀՀ ԱԳՆ-ի հովանու ներքոյ կազմակերպուելու է մեծ հումանիստ Անդրեյ Սախարովին նուիրուած ցուցահանդէս` «Անդրեյ Սախարով. տագնապ եւ հոյս» խորագրով, որի բացման արարողութիւնը տեղի կունենայ յունվարի 19-ին ժամը 18.30-ին Հայաստանի նկարիչների միութիւնում: Ցուցահանդէսը այցելուների համար բաց կլինի մինչեւ յունվարի 26-ը:
  -   Մարդու իրաւունքներ