Եռաբլուրում տեղի ունեցաւ «Երկրի օր» քարոզարշաւի ամփոփիչ միջոցառումը


Եռաբլուրում տեղի ունեցաւ «Երկրի օր» քարոզարշաւի ամփոփիչ միջոցառումը

  • 10-05-2011 19:46:20   | Հայաստան  |  Հասարակութիւն
Եռաբլուրում տեղի ունեցաւ «Երկրի օր» քարոզարշաւի ամփոփիչ միջոցառումը` Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նուիրուած խորհրդանշական ծառատունկը: Տնկուող հարիւրաւոր ծառերից իւրաքանչիւրը կը կրի Արցախեան գոյամարտում զոհուած հայորդիներից մէկի անունը: Խորհրդանշական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են «Երկրի օր-2011»-ի մեկնարկին զուգընթաց: Ծառատունկի տարածքը նախապէս մաքրուել եւ նախապատրաստուել է կազմակերպիչ կառոյցների աշխատակիցների եւ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողների կողմից: Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխաւոր գործընկեր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիւասել-մտս ընկերութեան հետ համատեղ արդէն 4-րդ տարին է իրականացնում է Երկրի օրուան նուիրուած մեծ քարոզարշաւ: Այս տարի քարոզարշաւը մեկնարկել է ապրիլի 1-ին. «Տնկիր քո ծառը քո երկրում» կարգախօսով քարոզարշաւի ընթացքում ամենատարբեր միջոցառումներին զուգընթաց կազմակերպուել են մի շարք ծառատունկեր ինչպէս Երեւանում, այնպէս էլ ՀՀ տարբեր մարզերում: Խորհրդանշական է, որ ծառատունկի տարածքը խնամելու համար օգտագործուելու է այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում հաւաքուած սգոյ ծաղիկների վերամշակման արդիւնքում ստացուած պարարտանիւթը:
  -   Հասարակութիւն