Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղեան հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով կարգաւորելու ջանքերը<br />


Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղեան հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով կարգաւորելու ջանքերը

  • 17-01-2011 14:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունական խախտումները եւ վերջին օրերին երկու հայ զինծառայողների վիրավորվելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղեան հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով կարգաւորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»: Այսպէս է մեկնաբանել յունվարի 14-15-ին հայ-ադրբեջանական շփման գծում երկու հայ զինծառայողների վիրավորվելու փաստը ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետեանը: Նրա խօսքերով, Ադրբեջանի ղեկավարութիւնը իր ռազմատենչ կեցուածքով ու շփման գծում անընդհատ լարուածութիւն առաջացնելով փորձում է մարտական ոգի հաղորդել պարտութեան բարդոյթ կրող զինվորին` մղելով հերոսութեան: «Այդ փորձերը ժամանակավրէպ են: Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց բաց է թողել»,- նշել է Դ.Կարապետեանը:
  -   Քաղաքական