<br /> Սեւանի թերակղզուում հանրային լողափ կազմակերպելու նպատակով սկսուել է զանգուածային ծառահատում<br />



Սեւանի թերակղզուում հանրային լողափ կազմակերպելու նպատակով սկսուել է զանգուածային ծառահատում

  • 10-05-2011 19:43:24   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ բնապահպանութեան նախարարի հրահանգով Սեւանի թերակղզու տարածքում հանրային լողափ կազմակերպելու նպատակով սկսուել է զանգուածային ծառահատում: Ըստ «Իրաւական պետութիւն» քաղաքացիական նախաձեռնութեան, մայիսի 8 -ի դրութեամբ հատուել է 115 ծառ: Ծառահատուող հատուածը գտնւում է լճի ափից 25-30 մ հեռաւորութեան վրայ: Ծառահատման գործողութիւնները կասեցուել են Սեւանի Ներքին գործերի ոստիկանութեան կողմից, քանի որ հատողների մօտ, չի եղել ծառահատման` օրէնքով սահմանուած թոյլտուութեան համապատասխան փաստաթուղթ:
  -   Հասարակութիւն