Արիկ Մանուկեան. «Արցախում շատ հեշտ է ազգի թշնամու համբաւ ձեռք բերել»
10-01-2011 14:22:50 | Ռուսաստան | Մշակոյթ
Ադրբեջանական Turan գործակալութիւնը հարցազրոյց է հրապարակել «Ընդհատուած երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկեանի հետ: Յիշեցնենք, որ այս ֆիլմը, որի նկարահանումներն այժմ ընթանում էն Մոսկուայում,
հայ-ադրբեջանական արդի յարաբերութիւնների մասին պատմող առաջին գեղարուեստական կինոնկարն է:
Պրեմիերային առնչուող հարցին ի պատասխան, Մանուկեանը յայտնել է, որ կինոնկարը պատրաստ կը լինի մայիսի վերջին: «Այդ ժամանակ էլ, Մոսկուայի կենտրոնական կինոդահլիճներից մէկում, կ'անցկացնենք գլխաւոր պրեմիերան: Հաշուի առնելով հայ-ադրբեջանական յարաբերութիւնների հանդէպ միջազգային հանրութեան հետաքրքրութիւնը, ծրագրում ենք Ռուսաստանից, Հայաստանից եւ Ադրբեջանից բացի, «Ընդհատուած երգի» պրեմիերան կազմակերպել նաեւ Ամն-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձաւոր Արեւելքի եւ բալկանեան մի շարք երկրների մեծ էկրաններին»:
Ադրբեջանական կինեմատոգրաֆիստների հետ համատեղ Ղարաբաղեան պատերազմի վերաբերեալ ֆիլմ նկարահանելու մասին հարցին Արիկ Մանուկեանը պատասխանել է, որ նման առաջարկներ կը քննարկի միայն Ղարաբաղեան հիմնախնդրի լուծման դէպքում:
Կինոնկարի ֆինանսաւորման հետ կապուած` Արիկ Մանուկեաը նշել է, որ սկզբում այն իրականացւում էր նկարահանող խմբի ղեկավարների` իր եւ գլխաւոր պրոդիւսեր Աշոտ Պօղոսեանի անձնական միջոցներով, սակայն Զլմ-ների բուռն արձագանքի շնորհիւ նախագծով հետաքրքրուել էն որոշ ներդրողներ, որոնց հետ այժմ բանակցութիւններ էն ընթանում: ,լրացուցիչ ֆինանսական միջոցներն անհրաժեշտ էն տարբեր արտասահմանեան երկրներում ֆիլմի պրեմիերաներն ու ցուցադրութիւնները հաւուր պատշաճի կազմակերպելու համար: Մենք պատրաստ ենք դիտարկել նախագծին օժանդակութեան բոլոր այն առաջարկները, որոնք չէն ենթադրում սիւժէի փոփոխումէ,- յայտարարել է նա:
Մանուկեանն ադրբեջանական գործակալութեանը տուած հարցազրոյցում կոշտ քննադատութեան է ենթարկել ադրբեջանական լրատուամիջոցները, որոնք ողջ թափով շարունակում էն ֆիլմի վարկաբեկմանն ուղղուած հերիւրանքի քարոզարշաւը:
«Ադրբեջանական Զլմ-ների մղումը` ամէն գնով նսեմացնել այն, ինչն իրականացւում է հայերի կողմից, ժամանակի ընթացքում յանգեցրել է նրան, որ այդ տեղեկատուական ռեսուրսները դադարել էն ընկալուել որպէս նշանակութեան արժանի վերլուծութիւնների կրող»,- ասել է Մանուկեանը:
Ռեժիսորը յիշեցրել է նաեւ Ղարաբաղում գտնուող հայկական հարիւրաւոր եկեղեցիների եւ վանական համալիրների մասին: Նրա խօսքերով, Արցախում շատ հեշտ է «ազգի թշնամու» համբաւ ձեռք բերել: Դրա համար անհրաժեշտ է միայն ազատագրուած հողերն Ադրբեջանին յանձնելու մասին խօսակցութիւն սկսել: Իսկ գնալ մի ժողովրդի դէմ, որի ամէն ընտանիքում Ադրբեջանի կազմում ապրել չցանկացող հայրենիքի ջերմեռանդ պահապան է ապրում, նշանակում է նոր պատերազմ սկսել: Միջազգային հանրութիւնը երբեք այդպիսի ծայրայեղ քայլի չի դիմի: Դրանից բացի, կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ղարաբաղեան զինուժը վերահսկում է բոլոր ռազմավարական բարձունքները: Դա նշանակում է, որ պատերազմը կը լինի անհաւասար եւ արիւնահեղ: Նման քայլի երբեք չի դիմի եւ ինքը` Ադրբեջանը»:
Turan գործակալութեանը տուած Արիկ Մանուկեանի հարցազրոյցին ամբողջութեամբ կարող էք ծանօթանալ այստեղ` http://www.contact.az/topics_ru.asp?id=128&pb=19&vr=ru&yr=2011&mdn=1
Արիկ Մանուկեանը ծնուել է 1984 թուականին Երեւանում: 1998-ին ընտանիքի հետ տեղափոխուել է Մոսկուա: 2008-ին աւարտել է Մոսկուայի մշակոյթի եւ արուեստների պետական համալսարանի կ'ինոռեժիսուրայի ֆակուլտետը: Հանդիսանում է չորս գեղարուեստական ֆիլմերի ռեժիսոր` ,խաշէ, ,մասնաւոր ճամփորդութիւնէ, ,մամոչկաէ եւ ,երիտասարդ ցեղէ: ,ընդհատուած երգըէ Արիկ Մանուկեանի հինգերորդ կինոնկարն է: Սցենարի համաձայն, Ղարաբաղում ռազմական գործողութիւնների ժամանակ մի հայ ու մի ադրբեջանցի ընկնում էն հօրը, ուր անճարակութիւնն ու անելանելի վիճակը հարկադրում էն երկխօսութեան: Հերոսներից իւրաքանչիւրը խօսում է իրէն յուզող ցաւերի մասին:
«Ընդհատուած երգի» հեղինակները պատրաստ էն համագործակցութեան բոլոր շահագրգիռ անձանց հետ: Նկարահանող խմբի հետ կարելի է կապուել prervannayapesnya@gmail.com էլեկտրօնային փոստի միջոցով: