ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի հարցազրոյցը Հանրային հեռուստատեսութեան իրական քաղաքականութիւն հաղորդմանը
30 դեկտեմբեր 2010թ.
31-12-2010 17:29:53 | Հայաստան | Հարցազրոյցներ
կ.Բ. Բարի երեկոյ, "Իրական քաղաքականութեան" այսօրուայ թողարկումը փոքր-ինչ տարբերուելու է մեր այլ թողարկումներից, սակայն ունեցել ենք այսպիսի առիթներ եւ այսօր մենք ենք հիւրի կարգավիճակում: Հիւրի կարգավիճակում ենք Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնում: Բաւականին բնական է մեր կարծիքով, որպէսզի փորձենք ամփոփել տարին արտաքին քաղաքականութեան առումով, եւ միանգամից ներկայացնենք մեր հիւրին, այսօր մեր տաղաւարում... Սխալ է ասել տաղաւարում ենք, այսօր մենք հիւրընկալուել ենք Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար պարոն Էդուարդ Նալբանդեանին: Բարի երեկոյ պարոն Նալբանդեան:
Է.Ն. Բարի երեկոյ:
Կ.Բ. Նախեւառաջ շնորհակալութիւն մեզ այսպիսի հնարաւորութիւն ընձեռելու համար, թէ ժամանակի իմաստով, թէ այս գեղեցիկ սրահում հաղորդումը եթեր հեռարձակելու համար: Փորձենք ամփոփել տարին: Փաստօրէն կարելի է ասել հաշուած ժամեր են մնացել նոր տարուան եւ առաջինը երեւի, ինչը՞ կը յիշուի 2010 թուականից, պարոն Նալբանդեան, արտաքին քաղաքականութեան առումով:
Է.Ն. Նայած ով է յիշողը: Կատակում եմ ի հարկէ: Կարծեմ, որ բաւական բան կայ դրական իմաստով, որ մեր յիշողութեան մէջ կը մնայ:
լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման առումով միջազգային հանրութեան համար առաւել ակնյայտ դարձան Հայաստանի կառուցողական եւ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումները:
2010 թուականին էր, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդուեդեւը այցելեց Հայաստան, դա Ռուսաստանի նախագահի առաջին պետական այցելութիւնն էր Հայաստան: Այն պայմանաւորուածութիւնները, որոնք ձեռք բերուեցին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կարեւոր են ոչ միայն հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային յարաբերութիւնների իմաստով, այլ կարեւոր էր նաեւ Հայաստանի անվտանգութեան ապահովման եւ Հայաստանի տնտեսական զարգացման առումով:
բաւական երկարատեւ ընդմիջումից յետոյ Հայաստանի Հանրապետութեան Նախագահը 2010 թուականին այցելեց Վաշինգտօնում եւ հանդիպում ունեցաւ նախագահ Բարաք Օբամայի հետ: Իսկ ԱՄՆ պէտքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստան այցելեց եւ Երեւանում անցկացրեց
Միացեալ Նահանգների ազգային տօնը:
2010 թուականին էր, որ մենք մեկնարկեցինք բանակցութիւնները Եւրոպական Միութեան հետ ասոցիացման համաձայնագրի կնքման վերաբերեալ:
2010 թուականին էր, որ Հապկ-ի վեց անդամ երկրների նախագահները հանդիպեցին Երեւանում եւ Սեւանում եւ կարեւորագոյն որոշումներ ընդունեցին:
2010 թուականին էր, որ Թուրքիան ուժ չգտաւ իր մէջ յարգելու այն պայմանաւորուածութիւնները, որոնք ձեռք էին բերուել Հայաստանի հետ եւ հանդէս եկաւ աշխարհի, միջազգային հանրութեան առջեւ որպէս անվստահելի գործընկեր, ի տարբերութիւն Հայաստանի:
2010 թուականին էր, որ չնայած յայտնի դժուարութիւնների, Հայաստանը հիմնեց 7 նոր դեսպանութիւն:
2010 թուականին էր, որ մենք բացեցինք Դիւանագիտական դպրոցը:
այնպէս որ կարծում եմ, բաւական շատ բան կայ յիշելու:
Կ.Բ. Պարոն նախարար, ցանկը բաւական մեծ է եւ դա փաստօրէն ահագին հարցերի տեղիք է առաջացնում, որովհետեւ մենք փորձելու ենք հիմա մանրամասնել ուղղութիւններից իւրաքանչիւրը: Նախ երեւի սկսենք փոխայցելութիւններից, եւ նախագահական եւ մեր արտաքին քաղաքականութեանը առնչուող: Փոխայցելութիւնների մասով ինչը առաւել կարելի է յիշարժան համարել եւ առանձնացնել ամբողջ ցանկից ակտիւ 2010 թուականին:
Է.Ն. Ճիշտ էք, 2010 թուականը բաւական ակտիւ էր թէ Հայաստան այցելութիւններով, թէ արտերկիր այցելութիւններով: Բազմաթիւ այցելութիւններ են կատարուել Հայաստանի Հանրապետութեան Նախագահի, Ազգային Ժողովի նախագահի, վարչապետի կողմից: Կը ցանկանայի նշել, որ 2010 թուականին Հայաստանի Հանրապետութեան Նախագահը 22 այցելութիւն է կատարել: Այդ 22 այցելութիւններից իւրաքանչիւրը ունէր իր նպատակը, իր ուղղուածութիւնը, իր նշանակութիւնը եւ իր կարեւորութիւնը: Կը ցանկանայի յատուկ նշել, որ 2010 թուականին Հանրապետութեան Նախագահը այցելեց Մակ-ի Անվտանգութեան Խորհրդի մշտական անդամ բոլոր երկրները՝ Ռուսաստան, Միացեալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ֆրանսիայ:
Կ.Բ. Պարոն նախարար, հեռուստադիտողները կարծում եմ մեծ անհամբերութեամբ սպասում են, որպէսզի անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման խնդրին, սակայն մինչեւ դրան անդրադարձը մի մասնաւոր հարց եմ ցանկանում տալ. Վերջին օրերին ,սքայփիէ հետ կապուած բաւականին աղմուկ եղաւ, երբ Ադրբեջանը բողոք էր բարձրացրել կապուած հեռախօսակապի ծառայութիւնների՝ Լէոնային Ղարաբաղում մատուցման հետ: Մենք այս առումով ինչ-որ արձագանքելիք ունե՞նք, պարոն նախարար:
Է.Ն. Գիտէք, այդ"Սքայփի" պատմութիւնը եւս մէկ անգամ մատնեց Բաքուի վերաբերմունքը Ղարաբաղում ապրող ժողովրդի հանդէպ: Որոշ ժամանակ առաջ բողոքում էին, որ ընդհանրապէս հեռախօսային կապ է գործում Ղարաբաղում: Յետոյ խիստ նեղացան, որ գիւղերից մէկում ծննդատուն բացուեց: Զայրացել էին, որ խմելու ջուր է անցկացուել մի քանի գիւղում: Այսպէս որ շարունակեն, կարելի է բողոքել նաեւ, որ Ղարաբաղում թթուածին կայ: Ին՞չ է սա նշանակում, այսինքն եթէ Ղարաբաղը լինէր իրենց իրաւասութեան տակ՝ ապա կարելի է, եթէ ոչ՝ ապա ոչինչ չի կարելի: Այդ ոճով կարելի է բողոքել, որ Ձմեռ պապին գալիս է շնորհաւորելու Ղարաբաղի երեխաներին, կամ որ ձիւն է գալիս Ղարաբաղի դաշտերի, անտառների վրայ:
ակնյայտ է, որ Ղարաբաղի ժողովուրդը կառուցում է իր կեանքը, ուսուցիչը դասաւանդում է, գրողը՝ գրում է, նկարիչը՝ նկարում է, բժիշկը կամ ճարտարապետը, այլ մասնագէտները զբաղուած են իրենց գործով, այս բոլոր մարդիկ ոչ պակաս քան որեւէ մէկը այս արեւի տակ, կրկնում եմ ոչ պակաս քան որւէիցէ մէկը այս արեւի տակ, իրաւունք ունեն տնօրինելու իրենց կեանքը եւ այն ինչ որ անում է Ադրբեջանը, դա բնութեան դէմ գնալ է, հասարակական զարգացման օրէնքներին ընդդիմանալ է: Եւ ինչի կը հասնեն այս մօտեցմամբ: Կարծում եմ, որ այդ վերաբերմունքի պատճառով էր նաեւ որ հիմնախնդիրն առաջացաւ: Եւ այսպէս շարունակելով, ինչպէս կարելի է ենթադրել, որ որեւէ մէկը, ով ապրում է Ղարաբաղում, կը հաւատայ Ադրբեջանի սիրուն խօսքերին:
Կ.Բ. Պարոն նախարար, փորձենք անդրադառնալ արդէն բուն բանակցային գործընթացին: Ու՞ր ենք հասել այսօր եւ 2010-ը այս առումով ի՞նչ ճշգրտումներ, շտկումներ, առաջընթաց ենք ունեցել:
Է.Ն. Գիտէք, այսօր բանակցութիւնների սեղանին գտնւում է 3 սկզբունք եւ 6 տարր: Այդ 6 տարրերը պարունակւում էին եռանախագահող երկրների նախագահների յայտարարութիւնների մէջ թէ լ'աքուիլայում եւ թէ Մուսկոկայում:
ի՞նչ են ասում միջազգային հանրութիւնը, միջնորդները: Ին՞չ է ասում Հայաստանը: Միջազգային հանրութիւնը, միջնորդները ասում են: Ասում են այդ սկզբունքները, այդ տարրերը, այդ առաջարկները մշակուել են եւ առաջարկուել են որպէս մէկ ամբողջութիւն: Եւ տարանջատել որեւէ այդ տարրերից կամ սկզբունքներից որեւէ մէկը միւսներից կամ առաւելութիւն տալ, գերակայութիւն տալ միւսների հանդէպ սխալ է եւ անընդունելի: Ին՞չ է ասում Հայաստանը: Հայաստանը ասում է, որ ընդունում է այդ առաջարկները, այդ սկզբունքները, այդ տարրերը, որպէս հիմք՝ կարգաւորման բանակցութիւնների համար եւ ընդունում է որպէս ամբողջութիւն: Այսինքն մենք ասում ենք այն, ինչ ասում է միջազգային հանրութիւնը: Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանը:
Կարծում եմ, որ իրենք էլ չեն հասկանում ինչ են ասում: Ասում են ,այոյ, բայցէ, ,այոյ սակայնէ, ,այոյ ,երեւի ոչէ: Պարզ պատասխան է հարկաւոր` "Այո կամ Ոչ", ընդունում էք այս առաջարկները թէ ոչ: Միջազգային հանրութիւնը ասում է, որ պէտք է գնալ խաղաղ կարգաւորման: Հայաստանը ասում է՝ այլընտրանք չկայ խաղաղ կարգաւորմանը:
2010 թուականին նորից վերահաստատուեցին միջազգային հանրութեան այն մօտեցումները, որ 2008 թուականից արդէն ակնյայտ էին, եւ ներառուած էին 2008 թուականի դեկտեմբերին Էահկ-ի 56 նախարարների յայտարարութեան մէջ Հելսինկիում, ապա 2009 թուականի դեկտեմբերին Աթէնքում եւ 2010 թուականին Ալմաթիում, ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում եռա նախագահող երկրների պատուիրակութիւնների ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով արուած յայտարարութեան մէջ: Այս ամէնը ընդգծուեց նաեւ 2010 թուականին Մուսկոկայում` նախագահներ Դմիտրի Մեդուեդեւի, Բարաք Օբամայի եւ Նիկոլայ Սարկոզիի յայտարարութիւնում, Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ընդունուած հռչակագրում, Աստանայում Միացեալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հնգակողմ յայտարարութեան մէջ: Ես կարող եմ եւս մէկ անգամ ասել, որ այս բոլոր յայտարարութիւնները եւ նրանցում պարունակուող մօտեցումները համահունչ են Հայաստանի դիրքորոշոմանը:
ի՞նչ է ասում Ադրբեջանը: Աստանայում հնգակողմ յայտարարութիւնից յետոյ ադրբեջանական պատուիրակութիւնը մեծ ջանքեր գործադրեց, որ այն յայտարարութիւնը ոչ միայն չողջունուի միւս երկրների կողմից, այլ նաեւ ընդհանրապէս չյիշատակուի եզրափակիչ փաստաթղթերում:
Կ.Բ.Այն դէպքում, երբ իրենց ստորագրութիւնը կայ այդ փաստաթղթի տակ:
Է.Ն. Այո այն դէպքում, որ Ադրբեջանն էլ է ընդունել այդ յայտարարութիւնը:
եւ դրա համար եմ ես ասում, որ 2010 թուականը այն տարին է, երբ առաւել ակնյայտ դարձաւ մեր՝ Հայաստանի կառուցողական եւ Ադրբեջանի ոչ կառուցողական մօտեցումը: Այսինքն այսօր Ադրբեջանը, չնայած նրան, որ ձեւացնում է, որ ինչ-որ մէկը պաշտպանում է իր դիրքորոշումները, իրականում հակադրուել է միջազգային հանրութեան կարծիքին: Այսօր բոլոր միջազգային կազմակերպութիւնները, որոնք զբաղւում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմամբ, կառոյցները, երկրները ունեն այն մօտեցումները, այն դիրքորոշումները, որոնք համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը:
Կ.Բ. Շնորհակալութիւն պարոն նախարար, անդրադառնանք մեր անմիջական հարեւաններին: Այս ուղղահայեաց գծով Վրաստան, Իրան: 2010 թուականը մեր երկու հարեւանների հետ յարաբերութիւններում ինչ յիշարժան իրադարձութիւններ են տեղի ունեցել:
Է.Ն. Գիտէք, հարեւանների մասին խօսելիս պէտք է նայենք քարտէզի վրայ, որպէսզի պատկերացնենք, թէ ինչքան ենք մենք շահագրգիռ այդ երկրների կայունութեան, անվտանգութեան եւ իրենց հետ բարիդրացիական յարաբերութիւնների զարգացման մէջ:
2010 թուականը եղաւ այն տարին, երբ ոչ միայն բնականոն հունով ընթացան յարաբերութիւնները, այլ նաեւ նոր յաւակնոտ ծրագրեր էինք մշակում, նախապատրաստում էինք այդ ծրագրերի իրականացումը: Վրաստան այցելեց Հայաստանի Հանրապետութեան Նախագահը: Կարծում եմ շուտով կարող ենք ակնկալել նաեւ Վրաստանի նախագահի փոխադարձ այցելութիւնը:
իրանի հետ բաւական ակտիւ փոխայցելութիւններ կայացան, Իրանում եղաւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետը, արտգործնախարարը, պաշտպանութեան նախարարը, էներգետիկայի նախարարը, Իրանից Հայաստան այցելեցին Մէջլիսի նախագահը, էներգետիկայի նախարարը, արտգործնախարարը: Այս յարաբերութիւններն իսկապէս բաւականին կարեւոր են եւ արուելու է հնարաւորը առաւել զարգացնելու յարաբերութիւնները թէ Վրաստանի, թէ Իրանի հետ:
Կ.Բ. Պարոն նախարար, անդրադառնանք եւրոպական ուղղութեանը, մասնաւորապէս նշելով ԵՄ համատեքստում. Եւրոպական Հարեւանութեան Քաղաքականութիւն, Արեւելեան Գործընկերութեան ձեւաչափ: Արեւելեան Գործընկերութեան ձեւաչափի ներքոյ փաստօրէն ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցութիւնների մեկնարկ: Պարոն նախարար, ինչ փուլում են ընթանում բանակցութիւնները, փորձենք ընդհանրացնել տարուայ կտրուածքով եւ մի փոքր էլ փորձենք անդրադառնալ եւրոպական հիմնական գործընկերների հետ՝ օրինակ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի հետ մեր յարաբերութիւնների երկկողմ ձեւաչափին:
Է.Ն. Ինչ վերաբերւում է ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցութիւններին, արդեն նշեցի, որ այս տարի դրանք մեկնարկեցին: Մեկնարկից` Յուլիսից մինչ այսօր երեք փուլ բանակցութիւններ են վարուել եւ նաեւ աշխատանքային խմբերի եօթ հանդիպումներ են եղել, որոնց արդիւնքում բաւականին առաջընթաց կայ: Մենք սկսել ենք բանակցութիւնները 14 ուղղութիւններով, եւ այսօր 5-6 ամսուայ ընթացքում, փաստօրէն, արդէն եզրափակել ենք բանակցութիւնները 9 ուղղութեամբ: Դա խօսում է նրա մասին, որ բանակցութիւնները իսկապէս արդիւնաւէտ են ընթանում եւ նաեւ ցոյց է տալիս մեր՝ բաւական մօտ դիրքորոշումները Եմ-ի հետ բազմաթիւ հարցերի վերաբերեալ: Ասոցիացման համաձայնագրի կնքումը նոր մակարդակի կը բարձրացնի եւ նոր իրաւական հիմքերի վրայ կը դնի մեր յարաբերութիւնները Եմ-ի հետ: Նաեւ այդ շրջանակներում մենք քննարկում ենք խորը համապարփակ առեւտրային գօտու ստեղծման հարցը եւ նախապատրաստում ենք բանակցութիւնների մեկնարկը, որը յուսով ենք կը լինի մօտ ապագայում: Արդէն միւս տարուայ սկզբից բանակցութիւններ կը վարուեն վիզային ռեժիմի դիւրացման վերաբերեալ, ինչը ի հարկէ բարենպաստ հնարաւորութիւններ կը ստեղծի ոչ միայն մարդկային շփումների, ընդհանրապէս հումանիտար, նաեւ բիզնես կապերի առումով: Կարծում եմ, որ մենք հնարաւորինս արագ կ'անցկացնենք այդ բանակցութիւնները, իսկ յաջորդ փուլը ընդհանրապէս վիզաների վերացմանն է վերաբերում: Ի հարկէ դա այդքան մօտ ապագայի հարց չէ: Բայց սա է ապագայում մեր նպատակը:
ինչ վերաբերւում է մեր գործընկերներին՝ Եւրամիութեան անդամ բազմաթիւ երկրների հետ մենք ունենք բաւական լաւ յարաբերութիւններ: 2010 թուականին թէ Ֆրանսիայ, թէ Գերմանիա կատարուեցին Նախագահի պաշտօնական այցելութիւններ, հանդիպումներ կայացան նախագահ Սարկոզիի եւ կանցլեր Մերկելի հետ, բաւական կարեւոր պայմանաւորուածութիւններ ձեռք բերուեցին: Ի հարկէ այս հարցազրոյցի շրջանակներում աւելի մանրամասնէր ներկայացնելու համար գուցէ ժամանակը չի ներում, բայց կարծում եմ արտգործնախարարութեան տարեկան ամփոփագրի մէջ առաւել մանրամասնօրէն կը ներկայացուեն ԵՄ անդամ երկրների հետ մեր յարաբերութիւնները:
Կ.Բ. Շնորհակալ եմ, պարոն նախարար, անդրադառնանք Թուրքիային: Ունէինք բաւականին, այսպէս ասենք տարակուսանքներ Մի կողմից թուրքական իշխանութիւնները ամենաբարձր մակարդակով, նախագահի, արտգործնախարարի մակարդակով շարունակում են խօսել Հայաստանի հետ յարաբերութիւնները բարելաւելու մասին: Միւս կողմից դա շարունակում են փոխկապակցել Լեռնային Ղարաբաղի կարգաւորման հետ: Եւ միաժամանակ կարծես թէ օգտագործում են այս առիթը եղած իրավիճակը տարբեր երկրներին դիմելով՝ չմիջամտելու՝ նոյն ցեղասպանութեան ճանաչման գործընթացի հետ կապուած՝ բոլորին ասելով թէ մենք հայերի հետ աշխատում ենք: Արդեօք արդէն միջազգային ընկալումը, հասարակական կարծիքը կարողացել է Թուրքիայի դէմքը բացայայտել:
Է.Ն. Ես կ'ասէի 2010 թուականին միանշանակ ակնյայտ դարձաւ, որ գնդակը գտնւում է Թուրքիայի դաշտում: Եւ տարօրինակ է, որ երբ բոլորը ասում են... Գիտէք, ֆուտբոլ կարող ես լաւ չխաղալ, բայց երբ գնդակը գտնւում է քո դաշտում եւ տրիբունաները գոռում են այդ մասին, աղաղակում են, որ քո դաշտում է եւ դու չես տեսնում, դա արդէն այլ ոլորտից է: Եւ ոչ միայն չտեսնել, այլ փորձել ինչ-որ այլ բան ձեւացնել՝ դա ինքնախաբէութիւն է: Այդ ինքնախաբէութեամբ կարող ես միայն քեզ խաբել: Ոչ ոքի չես կարող համոզել: Ակնյայտ է` տարբեր մայրաքաղաքներից հնչում է մէկ բան, որ Հայաստանը արեց հնարաւորինը, անցաւ իր ճանապարհը, հիմա Թուրքիան պիտի անի համապատասխան քայլեր: Նախապայմանների լեզուին վերադառնալը, որն օգտագործուել է այս գործընթացը սկսելուց առաջ, եւ դա ի հարկէ չի եղել գործընթացի ժամանակ, ինչի մասին քաջատեղեակ են թէ միջնորդները, թէ աջակից երկրները: Այդ մօտեցումը անընդունելի է: Թուրքերն ասում են, որ ցեղասպանութեան ճանաչումը կարող է վնասել: Առաջին հերթին հէնց թուրքական կողմն է վնաս հասցրել եւ հասցնում կարգաւորման գործընթացին իր մօտեցմամբ: Իսկ միջազգային հանրութիւնը միտուած է դէպի ցեղասպանութեան ճանաչումը:
Թուրքական բոլոր փորձերը դէմ գնալ դրան դատապարտուած են ձախողման: Կարծում եմ, որ եթէ Թուրքիան իսկապէս ցանկանում է, որպէսզի կարգաւորուեն յարաբերութիւնները, ապա մենք ունենք ստորագրուած արձանագրութիւններ, եւ ի վերջոյ ամբողջ միջազգային հանրութիւնը` Մակ-ի գլխաւոր քարտուղարը, Եւրամիութիւնը, այլ միջազգային կ'առոյցնէր, բազմաթիւ երկրներ, բոլորն ասում են, որ պէտք է առանց նախապայմանների վաւերացնել եւ յարգել պայմանաւորուածութիւնները: Այնպէս որ իսկապէս 2010 թուականը ցոյց տուեց, որ Թուրքիան ուժ չգտաւ իր մէջ յարգելու իր պարտաւորութիւնները եւ հանդէս եկաւ որպէս անվստահելի գործընկեր միջազգային հանրութեան հանդէպ:
Կ.Բ. Պարոն, նախարար, 2010-ը աչքի ընկաւ նաեւ Վիքիլիքսի սկանդալով: Փաստօրէն այդ բոլոր փաստաթղթերի հրապարակումը շարունակական... բաւական մեծ աղմուկ բարձրացրեցին եւ միջազգային կարելի է ասել բոլոր աստիճաններում... Ին՞չ այս սկանդալը կը թողնի որպէս հետք ընդհանրապէս միջազգային յարաբերութիւնների համատեքստում, դիւանագիտութեան համատեքստում, իրական քաղաքականութեան համատեքստում:
Է.Ն. Կարծում եմ, եւ յուսով եմ, որ սա բաւական ժամանակաւոր երեւոյթ է: Դիւանագիտութեան պատմութեան մէջ պատահել է մէկ անգամ, դա Ռուսաստանում յեղափոխութիւնից յետոյ էր, երբ որ Լենինի հրահանգով նոր արտաքին գործերի նախարարութիւնում, որտեղ աշխատում էին միայն 20-30 հոգի, յանձնարարուեց խումբ ստեղծել եւ այդ խմբի մէջ մտաւ նախարարութեան կէսը: Խումբը` Նիկոլայ Մարկինի գլխաւորութեամբ զբաղւում էր դիւանագիտական գաղտնի փաստաթղթերի նախապատրաստմամբ, խմբագրմամբ, հրատարակմամբ, որոնք եօթ հատորով լոյս տեսան: Ի հարկէ գլխաւոր նպատակը նախկին իշխանութիւնների վարկաբեկումն էր: Դրա հետ զուգահեռ յայտարարւում էին նաեւ, որ նոր կառավարութիւնը ոչ է ասում գաղտնի բանակցութիւններին եւ որեւէ ոչ հրապարակային բանակցութիւններին: Յետոյ ի հարկէ հետ կանգնեցին, որովհետեւ դիւանագիտութիւնը վիքիլիքսութիւն չէ: Ես չգիտեմ մի այդպիսի յաջողուած փորձ, որ թերթերի հրապարակումների միջոցով կարելի է բանակցել եւ յաջողութեան հասնել: Գիտէք, անգամ մարդկային յարաբերութիւնների մէջ. դուք պատկերացրէք, որ նամակագրութիւնը ինչ-որ երկու անձի կամ անձերի միջեւ հրապարակեն, որտեղ անձնական հարցեր կարող են լինել, մտերիմների մասին տարբեր կարծիքներ կան: Չեմ կարծում, որ սա բոլոր դէպքերում այն երեւոյթն է, որը կարող է աջակցութիւն ունենալ:
Կ.Բ. Պարոն նախարար, շնորհակալութիւն, 2010 թուականը ֆինանսական առումով բաւականին դժուար տարի էր: Մենք ականատեսը եղանք, որ բացեցինք մի շարք դեսպանութիւններ: Ինչով էր սա պայմանաւորուած, եւ հարցս այսպէս ձեւակերպեմ: Արդեօք արդարացուած էին ծախսերը:
Է.Ն. Գիտէք, ոչ ամէն ինչն է, որ ֆինանսներով կարելի է չափել: Վերջին իմ այցելութիւնը այս տարի կատարուեց Իսպանիայ: Իսպանիայում մեր հարեւան երկրները երկար ժամանակ դեսպանութիւններ ունեն: Իսպանիան ոչ միայն եւրոպական երկիր է, եւ միջազգային յարաբերութիւնների մեծ դերակատար: Աշխարհում մէկ մօտ մէկ միլիարդ մարդ խօսում է իսպաներէն: Եւ այս իսպանական քաղաքակրթութեան մաս են կազմում եւ ուղղակի կամ անուղղակիօրէն կապուած են Իսպանիայի հետ: Արդեօ՞ք մեզ պէտք է ունենալ Իսպանիայում դեսպանութիւն: Կարծում եմ, որ պատասխանն է ակնյայտ է:
Կ.Բ. Պարոն նախարար, թոյլ տուէք շնորհակալութիւն յայտնել հետաքրքիր զրոյցի համար: Թոյլ տուէք մեր"Իրական քաղաքականութեան" անունից շնորհաւորել Ձեզ գալիք Նոր Տարուայ եւ Սուրբ Ծննդեան կապակցութեամբ, ցանկանալ ու մաղթել ամենայն բարիք Ձեր դժուարին աշխատանքում: Ի դէմս Ձեզ, ողջ Ձեր անձնակազմին արտգործնախարարութեան եւ ընդհանրապէս դիւանագիտական ողջ անձնակազմին, որ այս ոլորտում իրօք ծանր աշխատանք են կատարում: Միեւնոյն ժամանակ, օգտուելով առիթից կը ցանկանայի շնորհակալութիւն յայտնել Ձեզ"Իրական Քաղաքականութիւն" հաղորդաշարի ողջ ընթացքում բաւականին ակտիւ համագործակցութեան համար: Եւ ի հարկէ խօսքը տամ Ձեզ Ձեր մաղթանքը սպասուող Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապացութեամբ:
Է.Ն. Կը ցանկանայի յղել պարզ մարդկային մաղթանքների, որ իրականան այն երազանքները, այն ցանկութիւնները, որոնք իւրաքանչիւրս մտածում է 31-ի կէսգիշերին, որ ընտանիքներում լինի սէր եւ համերաշխութիւն, որ ծնողները հպարտանան իրենց զաւակներով, եւ երեխաները ուրախացնեն ծնողներին, որպէսզի ստեղծուէն նոր ընտանիքներ, եւ այդ նոր ընտանիքներում ծնուեն առողջ երեխաներ: 2011թուականը յոբելեանական տարի է, մենք նշելու ենք Հանրապետութեան քսանամեակը: Ինչ կարելի է մաղթել մեր ժողովրդին, որն ունի հազարամեայ պատմութիւն եւ քսանամեայ նոր պետականութիւն ունի: Պետականութեան ամրապնդում, որովհետեւ ամուր պետութիւնը կարող է տէր դառնալ իր անցեալին, վերցնել իր ձեռքը ներկան, եւ տնօրինել իր ապագան: Ես կը ցանկանայի մաղթել նաեւ որ մեր ժողովրդի, մեր պետութեան բարեկամներն աշխարհով մէկ, բազմապատկուեն: Բարի Նոր տարի բոլորին:
Կ.Բ. Շնորհակալութիւն պարոն նախարար, Ձեզ էլ ամենայն բարիք եւ երջանկութիւն: Մեր հիւրն էր այսօր Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը: Այսօր այսքանը: Շնորհաւորում ենք բոլորիդ սպասուող ամանորի եւ սուրբ ծննդեան տօների կապակցութեամբ, կը հանդիպենք: