Ս.Օհանեան. Եղել է ժամանակահատուած, երբ ԼՂՀ-ի դէմ կռուել էն մոջահեդներից կազմուած ստորաբաժանումներ


Ս.Օհանեան. Եղել է ժամանակահատուած, երբ ԼՂՀ-ի դէմ կռուել էն մոջահեդներից կազմուած ստորաբաժանումներ

  • 10-05-2011 19:12:05   | Հայաստան  |  Քաղաքական
«Իրօք, եղել է ժամանակահատուած, երբ մոջահեդներից կազմուած ստորաբաժանումներ էն եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքում, բայց, համապատասխան համաձայնութիւնների շրջանակներում, նրանք այնտեղից արագ դուրս էն բերուել` նախօրօք կրելով մեծ կորուստներ ղարաբաղեան կողմի գործողութիւնների շնորհիւ»,- Ազգային ժողովի մայիսի 10-ի նիստում յայտնեց ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը` ի պատասխան ՀՅԴ խմբակցութեան անդամ Արա Նռանեանի հարցի: Պատգամաւորին, մասնաւորապէս, հետաքրքրում էր մամուլում յայտնուած լուրի իսկութիւնը, թէ Իրանի հոգեւոր առաջնորդներից մէկը վերջերս յայտարարել է, որ արցախեան պատերազմի ժամանակ Իրանն օգնել է Ադրբեջանին, մատակարարել զէնք-զինամթերք, հրահանգիչներ, նաեւ Իրանի տարածքով մոջահեդներ էն մտել Ադրբեջան եւ վերջինի կողմից մասնակցել պատերազմական գործողութիւններին:
  -   Քաղաքական