Մինասի որմնանկարները հանրային սեփականութիւն են


Մինասի որմնանկարները հանրային սեփականութիւն են

  • 10-05-2011 19:06:41   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մինասի որմնանկարները Գիւմրիից Երեւան տեղափոխելու ՀՀ կառավարութեան նախաձեռնութիւնը մեծ դժգոհութիւն է առաջացրել հազարաւոր գիւմրեցիների շրջանում: Մինասի որմնանկարների տեղափոխման դէմ հանդէս եկող նախաձեռնող խմբի ներկայացուցիչների անունից մայիսի 10-ին հեռուստալրագրող Յասմիկ Մելքոնեանը «Շիրակ կենտրոն»-ին հանրայնացնելու խնդրանքով տրամադրել է հետեալ նամակ-ահազանգը, որում մասնաւորապէս ասւում է. «Աղէտից յետոյ Գերագոյն իշխանութիւնների եւ նրանց մարիոնէտների սկսած դիակապտութիւնը Շիրակի մարզում շարունակւում է. սկզբում գունաւոր մետաղի եւ թանկարժէք ջրախողովակների տեսքով, յետոյ արժէքաւոր կոնստրուկցիաների, հաստոցների, գործարանների պահեստների թալանով: Հերթն այսօր հասել է մշակութային արժէքների ,փրկութեանըէ: (Միակը, ով աղէտից անմիջապէս յետոյ զբաղուեց որմնանկարների վրայ սարկոֆագներ կառուցելով` Վանոյ Սիրադեղեանն էր): Հարցեր Կառավարութեանը. Տիկին Պօղոսեան, իսկ Մարմաշենի Վանական համալիրը Արգենտինա տեղափոխելու կառավարութեան որոշում չի՞ նախապատրաստւում։ Ին՞չ էինք անում մենք` գիւմրեցիներս, քսաներեք տարիների ընթացքում, որ չենք զբաղուել Մինասի որմնանկարները փրկելով. Մեր «առատ քաղաքում», որն իշխանութիւնները աղէտից յետոյ «խրախճանքի եւ երջանկութեան հովտի» են վերածել, «վայելքներից հարբած», մոռացել էինք Մինասի որմնանկարների մասին: Կառավարութեան 500-այ` Մինասի որմնանկարները Գիւմրիից տանելու մասին որոշումը կարդալուց յետոյ. Շիրակի մարզի Պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների ցուցակը երբեւէ «ամրացուած» չի եղել Շիրակի մարզպետարանին, եւ պետական սեփականութիւն հանդիսանալ չի կարող: Որմնանակարները հանրային սեփականութիւն են, պատկանում են յատկապէս այն գործարանների բանուորներին եւ նրանց ժառանգներին, ովքեր կամ պետական պլանները գերակատարելու կամ արհմիութիւններին վճարուած գումարների հաշուին պատուիրել են այդ որմնանկարները: Մշակոյթի նախարարին. Գիւմրիում կտրուկ յայտարարութիւններ անելուց առաջ, խորհեցէք... Իրօք Շիրակի մարզում «շատ արժէքներ կան» մենք այդ շատին արժանի ենք: Այդ «շատը» բորշչ չի, որ թթուի, կէսը տանէք: ՀՀ Կառավարութեան որոշման հիմք է հանդիսացել «Արմէնիայ միջազգային օդանաւակայաններ» Փբը-ի գլխաւոր մենեջերի 2011թ.-ի փետրուարի 8-ի առաջարկութիւնը: Էրնեստոյ Էրնեկեանին. Մեր քաղաքից արժէքները հէնց այնպէս դուրս չեն գալիս: Մեր քաղաքը միստիկ քաղաք է... արժէգողերը եթէ իրենք չեն պատժւում, նրանց առաջին սերունդը հաստատ պատժւում է: Գիտենք, որ բիզնեսը հայրենիք չունի, բայց... Կառավարութեան այդ որոշման նախագծի հիմք է հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան 12.03.11թ. թիւ 03/15/1366-11, ՀՀ ֆինանսների նախարութեան 15.03.11թ. թիւ 4.3-2/2448-11 ,դիտողութիւններ եւ առաջարկութիւններ չունիէ բառակապակցութիւնը Երեւանեան այս գերատեսչութիւնների կրաւորական պահուածքը ինչ որ տեղ հասկանալի է, շատ են ծանրաբեռնուած, իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանի 16.03.11թ. թիւ 01/1025-11 ,դիտողութիւններ եւ առաջարկութիւններ չունիէ վերտառութիւնը պատեհապաշտութեան լաւագոյն օրինակ է, որի ջատագովը Շիրակի մարզպետարանի աշխատակից Կիրակոսեան Յասմիկն է. 15 տարի անընդմէջ, տարեկան ամենաքիչը 45-50 անգամ մասսայաբար բռնաբարում է հայոց լեզուն` իր ելոյթներով, որոնք հայերէն չիմացողների կամ վատ իմացողների համար` ապշեցուցիչ են, հայերէնի իմացութիւնն ունեցողների համար` արհաւիրք: Աբովեան 131 հասցէում գտնուող ,անիէ ռեստորանի շէնքը աղէտից յետոյ դարձաւ մշակոյթի կենտրոն, սակայն մշակոյթի աշխատողներից ոչ մէկը գործ չունեցաւ այդ կենտրոնի հետ: Քաղաքապետարանը երկյարկանի այդ կառոյցը նուիրեց Յասմիկ Կիրակոսեանին, իսկ վերջինս մօտաւորապէս 80 հազար դոլարով այն անմիջապէս օտարեց, այնպէս որ զարմանալի չէ այս տիկնոջ ոգեւորութիւնը Մինասի որմնանկարները օր առաջ քաղաքից հանելու: Իրեն ամենագէտ համարող այս տիկինը ամենապարզ տեղեկատուութիւն նոյնիսկ չունի այն տեխնոլոգիաների մասին որոնք կիրառւում են որմնանկարները փրկելու համար, միայն եթերում գոռում է փրկում ենք ... Ըստ մասնագէտների պատից որմնանկարները անջատելուց եւ յատուկ ճկուող հենքի վրայ տեղադրելուց յետոյ, վերջիններս այլեւս ՓՐԿՈՒԱԾ են եւ նրանք կարող են տեղադրուել ցանկացած պատի վրայ: Ուրեմն եւ ակնյայտ է. ԵՐԵՒԱՆ ՏԱՆԵԼՆ ԱՅՍ ԴԷՊՔՈՒՄ ԲԻԶՆԵՍ Է, ՈՉ ԹԷ «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ» ՄԻՍԻԱՅ: Առաջարկութիւն վարչապետին եւ նրա աշխատակազմին. 500-այ որոշման վերնագրի ,տեղափոխելուէ բառը հանել, ,վերականգնելուէ բառից յետոյ կարդալ` ,որմնանկարները իր իսկական տիրոջը` Գիւմրու բնակիչներին վերադարձնելու մասինէ: Տեղական հանրաքուէի միջոցով որոշել, թէ որ գերատեսչութիւններին են ի պահ տրուելու որմնանկարնները, մինչեւ Գիւմրու պատկերասրահի կառուցումը: Յանձնարարել Շիրակի մարզպետարանին եւ Գիւրմրու քաղաքապետարանին կազմակերպելու յայտերի ընդունումն ու հանրաքուէի անցկացումը: Միջնորդել ,արմենիաէ Փբը-ին իր միջոցներով աւարտել ,երկանքէ եւ ,թել են մանումէ որմնանկարների վերականգման աշխատանքները եւ այն որպէս բարեգործութիւն թողնելով Գիւմրիին: Գիւմրու քաղաքապետին` տալ առաջարկութիւն, որեւէ անանուն աղբիւր-յուշարձան Էրնեստոյ Էրնեկեանի անունով կոչելու վերաբերեալ»:
  -   Հասարակութիւն