Նախատեսւում է «Ընդհատուած երգի» պրեմիերան կազմակերպել
մի շարք երկրների մեծ էկրաններին
27-12-2010 15:28:45 | Ռուսաստան | Մշակոյթ
Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին առաջին ֆիլմի հեղինակները հնարաւորութիւններ էն փնտրելու այն առաջատար երկրների մեծ էկրաններ հանելու համար։
Մոսկուայում կայացել է «Ընդհատուած երգը» ֆիլմի նկարահանող խմբի ղեկավարների մամուլի ասուլիսը: Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին պատմող կինոնկարը արդէն հասցրել է քննարկման առարկայ դառնալ ինչպէս Հայաստանում եւ Ադրբեջանում, այնպէս էլ Մոսկուայի հայ եւ ադրբեջանական համայնքների շրջանում: Յիշեցնենք, որ կինոնկարը հիմնուած է միեւնոյն հորում յայտնուած հայի եւ ադրբեջանցու հոգեբանական դրամայի վրայ:
Պրոդիւսեր Աշոտ Պօղոսեանը նշեց, որ նկարահանումների առաջին օրուանից ֆիլմը գտնւում է ինչպէս ռուսական, այնպէս էլ հայկական եւ ադրբեջանական Զլմ-ների ուշադրութեան կենտրոնում: Խօսելով լրատուամիջոցների կողմից ֆիլմի բովանդակութեան ոչ կոռեկտ լուսաբանման մասին, Պօղոսեանն օրինակ բերեց ադրբեջանական 1news.az գործակալութիւնը, որն արդէն երկու շաբաթ է` գտնւում է իրական հիստերիայի վիճակում: «Անցած շաբաթ մենք տարածեցինք յայտարարութիւն, որով մեղադրեցինք այդ գործակալութեանը իրականութիւնը խեղելու եւ կինոնկարն արատաւորելու մէջ, ինչից յետոյ 1news.az-ում մի յօդուած հրապարակուեց, որում առկայ վիրաւորանքներն ու պիտակաւորումներն առաւել նման էին շուկայի վաճառողի մենախօսութեանը, քան` ադրբեջանական առաջատար լրատուական գործակալութիւններից մէկի լրագրական նիւթի։
Նման ցինիկ պահուածքը ոչ միայն հակասում է ժուռնալիստական էթիկայի կանոններին, այլեւ ծիծաղելի վիճակի մէջ է դնում սեփական լսարանի առջեւ առաջին հայեացքից լուրջ թուացող տեղեկատուական ռեսուրսը: Նկարահանող խումբը պահանջում է ադրբեջանական գործակալութիւնից հրապարակաւ ներողութիւն խնդրել նման սադրանքի համար»,- յայտարարեց Ա.Պօղոսեանը:
Ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկեանն էլ նշեց, որ, հետեւելով հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին առաջին գեղարուեստական ֆիլմի նկարահանումներին վերաբերող տեղեկատուութեանը յաջորդած բուռն արձագանքին, ֆիլմի հեղինակները որոշել էն դրա լայնամասշտաբ քարոզչութիւնը կազմակերպելու նպատակով ամանորի տօներից յետոյ, աջակցութեան խնդրանքով դիմել հանրութեանն ու խոշոր գործարարներին: «Հաշուի առնելով հայ-ադրբեջանական յարաբերութիւնների հանդէպ միջազգային հանրութեան հետաքրքրութիւնը, ծրագրում ենք Ռուսաստանից, Հայաստանից եւ Ադրբեջանից բացի, «Ընդհատուած երգի» պրեմիերան կազմակերպել նաեւ Ամն-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձաւոր Արեւելքի եւ Բալկանեան թերակղզու մի շարք երկրների մեծ էկրաններին: Արտերկրում պրեմիերաների եւ ցուցադրութիւնների կազմակերպումը մեծ ծախսեր է ենթադրում, որոնք, ցաւօք, մեր ուժերով ի վիճակի չենք հոգալ»,-
ասաց Ա.Մանուկեանը։ Նա յայտնեց նաեւ, որ բոլոր շահագրգիռ անձանց կտրամադրուէն ֆիլմի սցենարական պլանն ու կինոնկարին առնչուող այլ նիւթեր: Միջոցների հաւաքմանն ուղղուած ակցիայի սկիզբը նախատեսւում է յայտարարել յունուարի վերջին:
Յիշեցնենք, որ «Ընդհատուած երգը» նկարահանւում է 21-30 տարեկան մի շարք մոսկուաբնակ հայերի միջոցներով:
27 դեկտեմբերի 2010 թ.
Մոսկուա