ՎԶԵԲ-ը հերթական տրանշը տրամադրեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին


ՎԶԵԲ-ը հերթական տրանշը տրամադրեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին

  • 21-12-2010 13:58:33   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Վերակառուցման եւ Զարգացման Եւրոպական Բանկի հետ համագործակցութեան շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստացաւ հերթական տրանշը 5 մլն ԱՄՆ դոլլար գումարի չափով ՀՀ-ում միկրոյ եւ փոքր ձեռնարկութիւնների վարկաւորման համար: Ըստ բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դէպարտամենտի տնօրէն` Ա. Խաչատրեանի, 2009թ.-ին ՎԶԵԲ-ի հետ վարկի տրամադրման վերաբերեալ պայմանագրի ստորագորումից յետոյ սա երրորդ տրանշն է, որի միջոցները ուղղուած էն լինելու միկրոյ եւ փոքր բիզնեսի զարգացման շարունակմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսւում է ընդլայնել թէ Երեւան քաղաքի, եւ թէ երկրի գիւղական շրջանների միկրոյ եւ փոքր ձեռնարկութիւնների համար ֆինանսաւորման հասանելիութիւնը: Տուեալ ծրագիրը հնարաւորութիւն է ընձեռում Հայաստանի ՄՓՁ սեկտորի վարկունակ վարկառուներին օգտուել ֆինանսաւորման յուսալի աղբիւրներից` սկսած տարեկան 12% դրոյքաչափից մինչեւ 5 տարի մարման ժամկէտով: 2009թ. յունուարին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը տրամադրեց վարկ երեք տրանշով 10 մլն ԱՄՆ դոլլար գումարի չափով Հայաստանում միկրոյ եւ փոքր ձեռնարկութիւնների վարկաւորման համար: Հայաստանը Վերակառուցման եւ Զարգացման Եւրոպական Բանկի անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին 10 մլն. եւրոյ բաժնեմասով: ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանում խոշոր ներդրողներից մէկը, որը 52 ծրագրերի իրականացման միջոցով ներդրել է 202 մլն. եւրոյ: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին
  -   Տնտեսութիւն