Այսօր` 2013 թ. նոյեմբերի 30-ին աւարտւում է Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ձեւաւորման հերթական փուլը` առցանց քուէարկութիւնը: Այս պահի տուեալներով քուէարկութեանը մասնակցել էն հազարաւոր ընտրողներ` աշխարհի շուրջ 35 երկրներներց:
Քուէարկութիւնը կատարւում է միայն առցանց` http://www.western-armenia-election.org/votes/Consultation2013.php հղումով: Այստեղ կարելի է գրանցուել եւ ծանօթանալ պատգամաւորութեան թեկնածուների ցանկը:
Ստորեւ ներկայացնում ենք Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի տարածած մամլոյ հաղորդագրութիւնը:
Հրաւէրք քուէարկութեան Համար
Արեւմտեան Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ հայ ժողովուրդը հրաւիրւում է մասնակցելու օրէնսդրական նախաձեռնութեան` ընտրութիւնների, որի նպատակն է ստեղծել` Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան):
Իսկապէս մեծ պատիւ եւ հպարտութիւն է, այն կարողութիւնը, որ մենք միասին կառուցենք առաջին պետական կառոյցը, որն արդէն կազմուած կլինի Ազգային Խորհրդից եւ Կառավարութիւնից, չնայած որ` մեր աւանդական տարածքները բռնազաւթուած էն:
Քուէարկութեան կարգը պարզեցուել է, որպէսզի շատերը հնարաւորութիւն ունենան մասնակցելու ընտրութիւններին:
http://www.western-armenia-election.org/votes/Consultation2013.php
1) Սեղմէք ցուցակի վրայ, որպէսզի ծանօթանաք պատգամաւորութեան թեկնածուների ցուցակի հետ:
2) Գրանցուեք եւ մասնակցէք, եթէ դուք կողմ էք կամ դէմ պատգամաւորութեան թեկնածուների ցուցակին:
3) Դուք կարող էք ձեռնպահ մնալ, ձեր քուէարկութիւնը միեւնոյնն գրանցուելու է:
ընտրութիւնները տեղի կ'ունենան 2013 թուականի նոյեմբերի 22-ին ժամը 08:00-ից մինչեւ 2013 թուականի դեկտեմբերի 1-ը 00:00:
Ընտրութիւնների արդիւնքները կհաստատուէ՛ն Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կողմից եւ կհրատարակուէ՛ն երեքշաբթի` 2013 թուականի դեկտեմբերի 17-ին:
http://www.western-armenia-election.org/
Տարածել առանց սահմանափակման