Ամերիաբանկի 100 անակնկալների շարքը շարունակւում է. մրցոյթ ուսանողների համար` «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով
10-11-2010 21:12:25 | Հայաստան | Հայտարարություններ
Ամերիաբանկը շարունակում է բացայայտել 100 անակնկալների շարքը, որոնք բազմազան էն եւ իրենց դրսեւորումն էն գտնում տարբեր ոլորտներում:
Բանկը յայտարարում է մրցոյթ «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով բոլոր այն ԲՈՒՀ-երի ուսանողների համար, որոնք համագործակցութեան պայմանագիր ունէն Ամերիաբանկի հետ /Երեւանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկեան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /սլաւոնական/ պետական համալսարան/:
Մրցոյթին կարող էն մասնակցել նշուած ԲՈՒՀ-երի բոլոր այն ուսանողները, ովքեր ունէն համարձակ մտահղացումներ, նորարարական մտքի բարձր թռիչք, անպարագիծ ու վառ երեւակայութիւն` պատկերացնելու ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց:
Մրցոյթի յաղթողների համար սահմանուած է մրցանակային ֆոնդ` ըստ զբաղեցրած երեք մրցանակային տեղերի` I տեղ` 300,000 ՀՀ դրամ, II տեղ` 200,000 ՀՀ դրամ, III տեղ` 100,000 ՀՀ դրամ: Յայտարարուած մրցոյթը նպատակ ունի բացայայտել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածողութեամբ անձանց, ովքեր Ամերիաբանկում կը ստանան յետագայ մասնագիտական աճի հնարաւորութիւն:
Ամերիաբանկը կարեւորելով շնորհալի, նպատակասլաց եւ շարունակ կատարելագործման ու զարգացման ձգտող ուսանողների մասնագիտական կայացումը` հնարաւորութիւն է ընձեռում ուսումնական պրակտիկա անցնել Բանկում, ճանաչել բիզնեսի միջավայրը, շփուել փորձառու մասնագէտների հետ, ձեռք բերել մասնագիտական հմտութիւններ եւ լաւագոյն արդիւնքներ դրսեւորելու դէպքում յետագայում ընդունուել աշխատանքի Ամերիաբանկում:
Մրցոյթին մասնակցելու պայմանների վերաբերեալ մանրամասն տեղեկատուութիւնը զետեղուած է բանկի կայքէջում` http://ameriabank.am/