Հկե-ի աջակցութեամբ Արմավիրի թիւ 5 դպրոցում բացուեց համակարգչային դասարան <br />


Հկե-ի աջակցութեամբ Արմավիրի թիւ 5 դպրոցում բացուեց համակարգչային դասարան

  • 11-10-2010 12:39:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 8-ին Արմավիրի № 5 դպրոցում տեղի ունեցաւ համակարգչային ինտերակտիւ ուսուցման հնարաւորութեամբ դասարանի բացման արարողութիւնը: Միջոցառմանը մասնակցեցին ,հկէէ ՓԲԸ գլխաւոր տնօրէն Շեւկեթ Շայդուլլինը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանեանը եւ ,ջիէնսի-ալֆաէ ընկերութեան գլխաւոր տնօրէն Հայկ Ֆարամազեանը: Արմավիրի դպրոցում, որտեղ սովորում են 1140 աշակերտ, համակարգչային դասարան ստեղծելու որոշումը կայացուեց ՀՀ ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Վեաչեսլաւ Կ'ովալենկոյի աջակցութեամբ: Նախագծին մասնակցել են ,հկէէ եւ ,գպմ Գոլդէ (ԳԿ ,գէոյ Պրոմայնինգէ), ընկերութեանները, տեխնիկական աջակցութիւն ցուցաբերեց ,ջիէնսի-ալֆաէ ընկերութիւնը: Դասարանը յագեցած է 10 համակարգիչներով եւ այլ սարքաւորումներով: Ընկերութիւնների նախաձեռնութեամբ նաեւ վերանորոգուել է դասասենեակը: Ի լրումն համակարգչային գործնական վարժութիւնների, աշակերտները Ինտերնետի միջոցով կը կարողանան օնլայն ռեժիմով սովորել տարբեր առարկաներ, այդ թւում նաեւ ռուսերէն լեզու: Նշենք, որ այս ծրագիրը երկու երկների մարդասիրական յարաբերութիւնների ամրապնդմանն ուղղուած ռուսական ընկերութիւնների եւ Հհ-ում Ռուսաստանի Դաշնութեան դեսպանատան փոխգործողութեան փայլուն օրինակ է:
  -   Մամլո հաղորդագրություն