«Պատկերապատման Հրավառութիւն» Երեւանում<br /> <br />


«Պատկերապատման Հրավառութիւն» Երեւանում

  • 10-05-2011 07:56:47   | Հայաստան  |  Մշակոյթ
 Պատկերապատումը գծանկարչական պատկերների յաջորդական միացումից ստեղծուած պատմուածքն է, մեկնաբանութիւնը կան նկարագրութիւնը:Այն հիմնականում հումօրային, երբեմն էլ զաւեշտական իրավիճակների նկարագրութիւն է նկարների, լուսանկարների, խօսքերով պատկերների, երկխօսութիւնների, բացատրութիւնների միջացով: Պատկերապատումների վրայ աշխատում են սցենարիստներ, նկարիչներ, կադրաբաշխողներ եւ ի հարկէ հեղինակը: Մայիսի 6-ին Երեւանի Կամերային պետական թատրոնում տեղի ունեցաւ «Պատկերապատման Հրավառութիւն» միջոցառման պաշտօնական բացումը: Միջոցառման նպատակը Հայաստանում պատկերապատման ճիւղը զարգացնելն է, պատկերապատողների աշխատանքները ներկայացնելը: Միջոցառմանը ներկայ էին ՀՊԶՄ նախագահ Ժան Մարդիկեանը, պատկերապատման լրագրող, քննադատ եւ սցենարիստ Լորան Մելիքեանը, Ֆրանսիացի պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի պատկերապատող, մուլտֆիլմերի եւ գրաֆիկական նկարիչ, նկարազարդող Ջումանայ Մեդլեջը եւ այլոք: Այս միջոցառումն արդէն երրորդ տարին է, ինչ անցկացւում է Հայաստանւմ: Այն տեւեց երեք օր, որի ընթացքում տեղի ունեցան կոնֆերանսներ, կինոդիտումներ եւ տարբեր ցուցահանդէսներ` պատկերապատում կաւիճներով, մանկական պատկերապատումներ: Կամերային թատրոնում ցուցադրուեցին ինչպէս հայ, այնպէս էլ արտասահմանցի պատկերապատողների լաւագոյն աշխատանքները: Տեղ էին գտել Տիգրան Մանգասարեանի «Մթամի արկածները», Տիգրան Յակոբեանի «Say WOW», Արմինէ Յակոբեանի, Ագատայ Բադալեանի, Ալեքսէյ Նիկիտինի, Իւլեայ Գրիգորեւայի եւ այլոց պատկերապատումները: «Պատկերապատման Հրավառութիւն» միջոցառման հիւր` ֆրանսիացի պատկերապատող, Անգուլեմի Պատկերի Բարձրագոյն Դպրոցի Ժիւրիի անդամ Դոմինիկ Բեղտայը Երեւանի Կամերային պետական թատրոնում վարպետութեան դասընթաց անցկացրեց «Թուային ծրագրերի ուսումնասիրութեան» վերաբերեալ: Ըստ Բեղտայի` կոմիքսները նախատեսուած են 5-100 տարեկան բոլորի համար, սակայն կան պատկերապատումներ, որոնք նախատեսուած են չափահասների համար: Նա յայտնեց,որ այժմ աշխատում է իր հերթական պատկերապատումների շարքի վրա,որը տասը ալբոմից է բաղկացած եւ որի 4-րդ շարքի աշխատանքները արուելու են ունենալու Ղարաբաղում եւ Թուրքմէնստանում: 19-ամեայ Արփինէ Զոհրաբեանը եւ 27-ամեայ Հայկ Օսիպեանը կամաւորներ էին , ովքեր օգնում էին կազմակերպիչներին զարգացնել այս ասպարէզը: «Երբ Հայաստանում հայերն են պատկերապատումներով զբաղւում, դա ուղղակի հիասքանչ է: Այստեղ կան այդպիսի մարդիկ, սակայն ճիւղը զարգացած չէ եւ նրանց համար մի քիչ բարդ է, չէ որ սա Հայաստանում դեռ նորութիւն է:Այս ցուցահանդէսը մրցոյթային է, որպէսզի ոգեւորի պատկերապատողներին», ասում է Հայկը: «Պատկերապատման Հրավառութիւն» միջոցառման փակումը տեղի ունեցաւ մայիսի 8ին ժամը 17:00ին Երեւանի Կամերային պետական թատրոնում:
  -   Մշակոյթ