Կուբացիներին թոյլ կը տան ազատ ճանապարհորդել


Կուբացիներին թոյլ կը տան ազատ ճանապարհորդել

  • 10-05-2011 07:42:25   |   |  Միջազգային
 Կուբացիներն վերջին յիսուն տարուայ ընթացքում առաջին անգամ հնարաւորութիւն կ'ունենան հանգստանալ արտասահմանում, հաղորդում է France Presse գործակալութիւնը: Այս նորամուծութիւնը մտնում է այն 313 ռեֆորմների փաթեթի մէջ, որն 2011թ-ի ապրիլին հաստատել է Կ'ուբայի Կոմունիստական կուսակցութիւնը: Կ'ուբայի կառավարութիւնը այս փոփոխութիւնների մասին մանրամասները դեռ չի հրապարակել: «Տուրիստական բարեփոխումները» ներկայացուած են մայիսի 9-ին կուբացիներին բաժանուած բուկլետներում: Այնտեղ իշխանութիւնները խոստանում են «այնպիսի միջոցներ ձեռնարկել, որը թոյլ կը տայ Կ'ուբայի ժողովրդին որպէս զբօսաշրջիկ գնալ աեւտասահման»: Ըստ AFP-ի կուբացիները զբօսաշրութեան նպատակով կարող են դուրս գալ երկրից միայն ելքի վիզայով:Թոյլտւությունն արժէ 150 դոլար, իսկ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հաւաքումն էլ երբեմն մինչեւ 400 դոլար: Ինչպէս նշում է գործակալութիւնը, վիզան միշտ չէ որ տրւում է. այն սովորաբար ստանում են յայտնի մարդիկ: Երկրում լիբերալիստական այս բարեփոխումներն իրականացւում են իշխող կոմունիստական կուսակցութեան փոփոխութիւնների ֆօնի վրա, որը դե-յուրէ եւ դէ ֆակտոյ ղեկավարում է Ռաուլ Կաստրոն: Կուբայական յեղափոխութեան առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ով ղեկավարում էր կուբայական կոմունիստներին 1965 թ-ից, պաշտօնապէս հրաժարուեց առաջին քարտուղարի պաշտօնից Կոմունիստական կուսակցութեան ապրիլեան համագումարում: Յիշեցնենք, որ հէնց այդ նոյն համագումարում պատուիրակները կողմ քուէարկեցին անշարժ գոյքի առք ու վաճառքի արգելքի վերացմանը: Կուբացիները զրկուած էին մասնաւոր սեփականութեան իրաւունքից 1959 թ- յեղափոխութիւնից յետոյ:
  -   Միջազգային