Այն առանձնատունը, որտեղ նկարահանուել է «Տանը միայնակ» ֆիլմը, աճուրդի է հանուել 2.4 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդում է «BBC»-ն` յաւելելով, որ առանձնատունը գտւում է Չիկագոյում եւ կառուցել է 1920 թուականին:
«BBC»-ի փոխանցմամբ` սեփականատէրերը նկարահանման ողջ ընթացքում շարունակել են բնակուել այդ տանը, իսկ այսօր որոշել են վաճառել այն, քանի որ նրանց երեխաները մեծացել են եւ ընտանիքից առանձին են ապրում:
Նշենք, որ «Տանը միայնակ» ֆիլմը բաղկացած է 4 մասերից: Ֆիլմի առաջին մասը նկարահանուել է 1990 թուականին: Ֆիլմի գլխաւոր դերակատարն է Մակոլեյ Կալկինը, իսկ ռեժիսորը` Քրիս Կոլոմբոսը: