Կը ստեղծուի «ասիական շէնգեն»


Կը ստեղծուի «ասիական շէնգեն»

  • 10-05-2011 05:45:49   |   |  Միջազգային
 Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում Ասիայի հարաւարեւելեան երկրների գագաթաժողովում ASEAN-ի անդամ երկրները յայտարարեցին օտարերկրացիների համար ընդհանուր մուտքի արտօնագրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: Օտարերկրացիների համար ASEAN-ի երկրներում ընդհանուր վիզայի տրամադրումը չի իրականանայ այնքան էլ շուտ, որքան դա ցանկանանում են բնակիչներն ու օտարերկրացի զբօսաշրջիկները: Չնայած որ «ասիական շէնգենը» կը կառուցուի Եմ-ում ընդունուած համակարգի նմանութեամբ, դրա հաստատումներն ու բոլոր չափանիշների ճշտումը որոշակի ժամանակ եւ ջանք կը պահանջեն: Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Մարտին Նատալեգաւայի կարծիքով հիմնական դժուարութիւնն այն է, որ բլոկի երկրների վիզային ռեժիմները շատ տարբեր են: Ամենայն հաւանականութեան օտարերկրացիների համար ընդհանուր վիզային ներդրումը տեղի կ'ունենայ 2015 թ-ին: Նեկայումս ASEAN-ի մէջ մտնում են հարաւարեւելեան Ասիայի տասը երկրներ` Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսան, Մալազիան, Մեանման, Սինգապուրը, Թայլանդը եւ Ֆիլիպինները: Գագաթնաժողովին կը քննուի Արեւելեան Թիմորի անդամութեան հայցը:
  -   Միջազգային