Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբէթ II-ը, տեսնելով իր թոռների ձեռքում այդ նորելուկ գործիքը, անկարող է եղել դիմակայել գայթակղութեանն ու խնդրել է, որ իր համար էլ iPad գնեն:
Այս մասին հաղորդում է «Life news»-ը` յաւելելով, որ 85-ամեայ Եղիսաբէթին iPad-ից օգտուել սովորեցրել են նրա թոռները` Վիլեամը եւ Հարին:
Ինչպէս տեղեկացնում են Բեքինգեմեան պալատի աղբիւրները` թագուհին հիացած է. «նա երբեք նման բան չէր տեսել եւ նրան ամէնից շատ դուր է գալիս այն փաստը, որ iPad օգտագրործելը շատ հեշտ է»: Ըստ աղբիւրների` iPad-ով թագուհին ֆիլմեր է դիտում, խաղում է եւ օգտւում է ինտերնետից:
«Life news»-ի փոխանցմամաբ` Մեծ Բրիտանիայի թագուհին մինչեւ iPad ձեռք բերելն արդէն երկու iPod ուներ, որոնցից մէկը թագուհուն նուիրել էր Ամն-ի նախագահ Բարաք Օբաման: