ԱՐԳԻՃԻ ԳԵՏԻ ՎՐԱՅ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԴԷՄ ՀԱՆԴԷՍ ԵԿՈՂ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՒԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴԷՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲՈՂՈՔՆ ԸՆԴԼԱՅՆՒՈՒՄ Է<br />


ԱՐԳԻՃԻ ԳԵՏԻ ՎՐԱՅ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԴԷՄ ՀԱՆԴԷՍ ԵԿՈՂ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՒԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴԷՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲՈՂՈՔՆ ԸՆԴԼԱՅՆՒՈՒՄ Է

  • 27-08-2010 18:52:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արգիճի գետի վրայ փոքր Հէկ-ի անօրինական կառուցման եւ գետի հիմնական վտակը` Գայլաձորը, Վայոց Ձորի մարզ ուղղելու դէմ բողոքօղ Գեղարքունիքի մարզի բնակիչների նկատմամբ իրաւապահ մարմինների գործողութիւններն առաջացրել է հասարակական բողոք: 45 կազմակերպութիւն միաւորող Էկոլոգիական հասարակական դաշինքի յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասուած է. ,մենք` Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ կազմակերպութիւնների ներկայացուցիչներս, յայտնում ենք մեր մտահոգութիւնը Արգիճի գետի անօրինական ջրօգտագործման ու շինարարութեան առումով ՀՀ իրաւապահ մարմինների կողմից ձեռնարկուած գործողութիւնների կապակցութեամբ: Ս.թ. յուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ կազմակերպել էին բողոքի ակցիայ` փակելով Երեւան-մարտունի մայրուղին եւ այդպիսով հրաւիրելով ՀՀ իշխանութիւնների ու լրատուամիջոցների ուշադրութիւնը իրենց իրաւունքների ոտնահարման փաստի վրայ: Բողոքն ուղղուած էր Արգիճի գետի հիմնական վտակի` Գայլաձորի հունը փոքր Հէկ կառուցելու նպատակով դէպի Վայոց Ձոր ուղղելու դէմ, որի արդիւնքում մօտ 30 հազար բնակչութիւն ունեցող 5 համայնք` Վերին Գետաշէնը, Ներքին Գետաշէնը, Մադինան, Գեղհովիտը եւ Վաղաշենը կարող են զրկուել ջրի միակ աղբիւրից: Տուեալ խնդրի կապակցութեամբ ստեղծուած միջգերատեսչական յանձնաժողովի եւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնախնդիրների յանձնաժողովի կողմից պարզուեց, որ Հէկ-ի շինարարութիւնն իրականացուել էր ,զանգեզուր Էքսիմպէ ընկերութեան կողմից եւ ապօրինի էր: Առայժմ առկայ չէ տեղեկատուութիւն անօրինականութիւնը վերացնելու եւ մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ տարուող գործողութիւնների մասին: Փոխարէնը յայտնի է դարձել, որ իրաւապահ մարմինները սկսել են հարցաքննութիւնների շարք` պարզելու գիւղացիների կողմից ձեռնարկուած ակցիայի կազմակերպիչների անունները: Կարծում ենք, որ Գեղարքունիքի գիւղացիներն իրականացրել են իրենց սահմանադրական`արտայայտուելու եւ խաղաղ, առանց զէնքի հաւաքներ անցկացնելու ազատութիւնները` բարձրաձայնելու խնդիրը եւ պաշտպանելու իրենց կեանքի իրաւունքը: Դատապարտում ենք ՀՀ իրաւապահ մարմինների գործողութիւնները, որոնք ապօրինի գործունէութեան մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու փոխարէն ճնշում են գործադրում եւ քրէական հետապնդում նախաձեռնում իրենց ոտնահարուած իրաւունքները պաշտպանող քաղաքացիների նկատմամբ: Պահանջում ենք ՀՀ իրաւապահ մարմիններից` վերացնել անօրինական կառոյցները, պատժել պատասխանատուներին եւ ապահովել գիւղացիների սահմանադրական իրաւունքներըէ: Դաշինքի յայտարարութեանը միացել են 14 տարածքային Օրհուս կենտրոններ, Հայաստանի տարբեր մարզերի հասարակական կազմակերպութիւններ, երիտասարդական կանաչ շարժման հասարակական ակտիւիստներ, մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող կազմակերպութիւններ, առանձին մարդիկ: Նախօրէին ,ժառանգութիւնէ քաղաքական կուսակցութիւնը հանդէս էր եկել Գեղարքունիքի բնակիչների նկատմամբ իրաւապահ մարմինների գործողութիւնների դատապարտմամբ եւ պահանջել էր ՀՀ գլխաւոր դատախազութիւնից պատժել այդ գործողութիւններն իրականացրած քննիչներին: Յայտարարութեան տակ ստորագրել են` ,էկոլուրէ տեղեկատուական կազմակերպութիւնը, ,շողերէ միութիւնէ Հկ-ն, ,հայ կանայք յանուն առողջութեան եւ առողջ շրջակայ միջավայրիէ Հկ-ն, ,հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիաէ Հկ-ն, ,էկոտուրիզմի ասոցիացիաէ Հկ-ն, ,հայկական բուսաբանական ընկերութիւնէ Հկ-ն, ,թռչնասէրների կ'ենտրոնէ Հկ-ն, ,սբ. Սանդուխտ տիկնանց միութիւնէ Հկ-ն, ,էկոլոգիական անվտանգութեան ապահովման եւ ժողովրդավարութեան զարգացմանէ Հկ-ն, ,տապանէ էկո-ակումբէ Հկ-ն, ,էկո-գլոբէ Հկ-ն, ,բիոսոֆիաէ Հկ-ն, ,բուրգէ երիտասարդական բնապահպանական Հկ-ն, ,մարտունու կանանց համայնքային խորհուրդէ Հկ-ն, Սախարովի անուան մարդու իրաւունքների պաշտպանութեան կենտրոնը, Դիլնետ-սերուիս կրթական Հկ-ն, Լորէ ակումբ, Թռչունների պաշտպանութեան միութիւնը, Գաւառի Օրհուս կենտրոնը, Երեւանի Օրհուս կենտրոնը, Կապանի Օրհուս կենտրոնը, Գորիսի Օրհուս կենտրոնը, Դիլիջանի Օրհուս կենտրոնը, Իջեւանի Օրհուս կենտրոնը, Ստեփանաւանի Օրհուս կենտրոնը, Ալաւերդու Օրհուս կենտրոնը, Վանաձորի Օրհուս կենտրոնը, Եղուարդի Օրհուս կենտրոնը, Եղէգնաձորի Օրհուս կենտրոնը, Գիւմրու Օրհուս կենտրոնը, Հրազդանի Օրհուսի կենտրոնը, Ապարանի Օրհուս կենտրոնը, Մարիամ Սուխուդեանը: 27.08.2010թ.
  -   Մամլո հաղորդագրություն