Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի հարցազրոյցը «Россия-24» հեռուստաալիքին
18-08-2010 22:00:00 | Հայաստան | Հարցազրոյցներ
Հարց: Պարոն Նալբանդեան, շնորհակալութիւն, որ համաձայնեցիք պատասխանել մեր հարցերին: Եթէ խօսենք մեր երկրների միջեւ յարաբերութիւնների մասին, ապա ինձ թւում է, որ կարելի է մի կողմ դնել դիւանագիտական չոր լեզուն եւ անցնել բառերի բուն իմաստին: Եթէ խօսենք բարեկամական յարաբերութիւնների մասին, ապա Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններն իսկապէս կարելի է անուանել բարեկամական, առանց որեւէ յետին մտքի: Ինչ վերաբերում է այդ հարցերի դինամիկային, ապա դէպի ու՞ր են դրանք ընթանում:
Պատասխան: Ասել միայն բարեկամական, չեմ կարծում, որ բաւարար է: Մենք պատրաստում ենք Ռուսաստանի Դաշնութեան նախագահի պետական այցը: Արդէն այն, որ այցը պետական է, խօսում է շատ բանի մասին, խօսում է նրա մասին, որ մեր յարաբերութիւններն ամենաբարձր մակարդակի վրայ են: Միայն վերջին երկու տարուայ ընթացքում երկու տասնեակ հանդիպում է կայացել ամենաբարձր մակարդակով: Դա էլ շատ բանի մաս