Սերժ Սարգսեանն ընդունել է «Լոյս» հիմնադրամի կրթաթոշակառուներին <br />


Սերժ Սարգսեանն ընդունել է «Լոյս» հիմնադրամի կրթաթոշակառուներին

  • 22-07-2010 15:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը յուլիսի 22-ին ընդունել է «Լոյս» հիմնադրամի կրթաթոշակառուներին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեց հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի պատասխանատու Անահիտ Էվոյանը, 70 կրթաթոշակառուներ ներկայումս սովորում են 10 երկրների, այդ թւում` ԱՄՆ-ի. Կանադայի, Չինաստանի, Ավստարալիայի, լաւագոյն համալսարաններում: Կրթաթոշակառուներից 14-ը անցեալ տարուայ կրթաթոշակառուներ են, ովքեր շարունակելու են ստանալ «Լոյս»-ի օժանդակությունը նաեւ այս տարի: Ըստ Ա.Էվոյանի, երկրի ղեկավարի հետ հանդիպմանը կրթաթոշակառուների մեծամասնութիւնը հաւաստիացրել է, որ ուսումն աւարտելուց յետոյ պատրաստ է վերադառնալ Հայաստան եւ իր ներդրումն ունենալ Հայրենիքում:
  -   Քաղաքական