Սերժ Սարգսեանը ցավակցական հեռագիր է յղել ակադեմիկոս Էմիլ Գաբրիէլեանի ընտանիքին<br />


Սերժ Սարգսեանը ցավակցական հեռագիր է յղել ակադեմիկոս Էմիլ Գաբրիէլեանի ընտանիքին

  • 22-07-2010 14:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ակադեմիկոս Էմիլ Գաբրիէլեանի մահուան կապակցութեամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը ցավակցական հեռագիր է յղել հանգուցեալի ընտանիքին: Հեռագրում ասուած է. «Խոր ցավով տեղեկացա ականաւոր դեղաբան, Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութեան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալութեան տնօրէն, Հանրային խորհրդի անդամ Էմիլ Սամսոնի Գարիելյանի մահուան մասին: Էմիլ Գաբրիէլեանը մեծ ներդրում ունեցաւ դեղաբանութեան բնագաւառում, յատկապէս արեան շրջանառութեան դեղորայքային կարգաւորման հարցերի ուսումնասիրութեան բնագաւառում: Ծանրակշիռ է նրա աւանդը հանրապետութեան առողջապահութեան կազմակերպման ոլորտում: Հմուտ ղեկավարի նրա կարողութիւնները լաւագոյնս դրսեւորվել են Երեւանի բժշկական ինստիտուտի ռեկտորի եւ առողջապահութեան նախարարի պաշտօններում: Էմիլ Գաբրիէլեանի նուիրուած աշխատանքը նաեւ նպաստեց 1988 թուականի երկրաշարժից յետոյ աղէտը վերապրածների անխափան բուժօգնութեան կազմակերպմանը: Առողջապահութեան բնագաւառի բազմավաստակ գործիչը մշտապէս ակտիւ հասարակական գործունէութիւն էր ծաւալում, որն ուղղուած էր մեր պետութեան ամրապնդմանն ու մեր հասարակութեան զարգացմանը: Կորստի այս ծանր պահին ցավակցություն եմ յայտնում Էմիլ Գաբրիէլեանի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին»:
  -   Քաղաքական