Հայաստանի ԱԺ-ում 2010թ.-ի երկրորդ եռամսյակում ստացուել է 1518 նամակ
09-07-2010 14:22:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2010թ.-ի երկրորդ եռամսյակում ընդունուել, գրանցուել եւ Հայաստանի ԱԺ նախագահին է յանձնուել քաղաքացիների 423, փոխնախագահներին` 52 նամակ: ԱԺ մշտական յանձնաժողովներին է յանձնուել քաղաքացիների 435 նամակ, ԱԺ խմբակցութիւններին` 608 նամակ: Բոլոր նամակներին պատասխանվել է:
Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նամակներում բարձրացուած են օրենսդրական, իրաւական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ: