Կ'ահիրեն կը խստացնի կրօնական ընդհարումներ հրահրելու համար պատիժը
09-05-2011 09:25:00 | | Միջազգային
Եգիպտոսի արդարադատութեան նախարար Մուհամեդ ալ Գինդին խոստացել է խստացնել պատիժը այն մարդկանց նկատմամբ, ովքեր կը հրահրեն կրօնական ընդհարումներ: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն: Առաջիկայ օրերին ռազմական տրիբունալի առաջ կը կանգնի 200 մարդ, ովքեր այս կիրակի յարձակուել են Կ'ահիրէի Սենտ-մինայ տաճարում գտնուող քրիստոնեաների վրայ: Ագրեսիայի պատճառը եղել է այն, որ մուսուլմանները լսել են, թէ տաճարում բռնի ուժով պահում են իսլամ ընդունած մի կնոջ: Վերջին տուեալներով` այդ անկարգութիւնների զոհ է դարձել 12 մարդ եւ վիրաւորուել` 200-ից աւելին: