Հայաստանում խօսքի ազատութեան ոլորտում առկայ իրավիճակը մտահոգիչ է,- յայտարարում է Մարդու իրաւունքների պաշտպանը<br />


Հայաստանում խօսքի ազատութեան ոլորտում առկայ իրավիճակը մտահոգիչ է,- յայտարարում է Մարդու իրաւունքների պաշտպանը

  • 07-07-2010 15:32:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
 ԵՐԵՎԱՆ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայացնելով յուլիսի 7-ին «Խօսքի ազատութեան իրաւունքը Հայաստանի Հանրապետութիւնում» իր արտահերթ հրապարակային զեկոյցը, ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը յայտարարեց, որ այդ ոլորտում իրավիճակը մտահոգիչ է, առկայ են բազմաթիւ խնդիրներ եւ բարեփոխումների ընթացքը պէտք է արագացնել: Խօսքի ազատութեան սահմանափանկումների դրսեւորումները տարբեր են` ուղղակի բռնութիւն կամ բռնութիւն գործադրելու սպառնալիքներ, թերթերին ծառայութիւններ մատուցող ընկերութիւնների կողմից թերթերի համար արհեստական խոչընդոտների ստեղծումը, թերթի ամբողջ տպաքանակը կրպակներից գնելը: Ա.Յարութիւնեյանը նշեց նաեւ, որ լրագրողները ենթարկվում են բռնութեան իրենց մասնագիտական պարտականութիւնների կատարման համար, իսկ մեղաւորները, որպէս կանոն, դրա համար պատասխանատւութեան չեն ենթարկվում: Բազմաթիւ լրատվամիջոցների կարծիքով, 2008թ.-ի մարտի 1-20-ին երկրում գործող արտակարգ իրավիճակի պայմաններում ԶԼՄ-ները ուղղակի ենթարկվեցին օրէնքով արգելուած գրաքննութեան: Իր թւով 10-րդ արտահերթ զեկոյցում Պաշտպանը նշում է, որ լրագրողների գործունէութեան ազատութեան սահմանափակումները շատ դէպքերում ունեն քաղաքական ենթատեքստ. խախտումների մեծամասնութիւնը արձանագրւում է նախընտրական քարօզչութեան կամ հենց ընտրութիւնների փուլում` այս կամ այն թեկնածուի կամ նրա ներկայացուցիչների կողմից: «Սա խոսում է այն մասին, որ երկրում դեռեւս չի զարգացել ողջամիտ քաղաքական պայքար վարելու մշակոյթ. շատ յաճախ թեկնածուները ընտրողների ձայները շահելու կամ դրանք չկորցնելու համար դիմում են ծայրայեղ քայլերի»,- ասաց Ա.Յարութիւնեյանը: Առկայ իրավիճակը շտկելու համար որպէս կարճաժամկէտ միջոցառում Պաշտպանն առաջարկում է մշակել խօսքի ազատութեան եւ յատկապէս լրատւութեան ոլորտում օրենսդրական փոփոխութիւնների փաթեթ, իսկ որպէս երկարաժամկէտ միջոցառում` համակարգային պայքար մղել ոլորտում տիրող արատաւոր երեւույթների դէմ:
  -   Մարդու իրաւունքներ